Ռուսաստանը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ դեմառդեմ շփումներն ԱՄՆ-ի հետ
Ռուսաստանը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ դեմառդեմ շփումներն ԱՄՆ-ի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ կապերը կշարունակվեն: Շատ հավանական են դեմառդեմ շփումները՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից: Այդ թվում՝ ընտրություններից առաջ»,- ասել է նա:
ԱՄՆ Պետդեպարտամենտը չի նշել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ վերջին պայմանավորվածություններում Ռուսաստանի դերը, բայց դա չի ազդի այս հարցում ռուս-ամերիկյան երկխոսության վրա: «Պետդեպարտամենտի մեկնաբանության մեջ պարզապես Ռուսաստանի եւ այս համաձայնության ձեռքբերման մեջ մեր դերի մասին մի հիշատակում կա: Մենք դա ինքներս մեզ համար նշեցինք որպես փաստ, բայց դա չի խանգարի ամերիկացիների հետ երկխոսությանը այս խնդրի բովանդակային կողմի վերաբերյալ»,- ասել է Ռյաբկովը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար