Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացման գործում Թուրքիայի հնարավոր դերով
Ֆրանսիան մտահոգված է Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններով եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացման գործում նրա հնարավոր դերով, ինչի կապակցությամբ Անկարայից բացատրություններ է ակնկալում: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը:
«Ֆրանսիայի նախագահն արդեն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի դերի կապակցությամբ: Մտահոգիչ է, որ (Թուրքիայի նախագահ Թայիփ) Էրդողանը բազմապատկում է արկածները՝ առանց հաշվի առնելու ընդհանուր անվտանգության անհրաժեշտությունը: Այս թեմայի շուրջ մենք կցանկանայինք պարզաբանումներ ստանալ Թուրքիայից»,- ասել է աղբյուրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա հավելել է, որ «սիրիական զինյալներին ղարաբաղյան ճակատ ուղարկելը» ստեղծում է «աշխարհառազմավարական ռիսկ»: Այս կապակցությամբ զրուցակիցն ընդգծել է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պայմաններում հակամարտության զարգացումը կանխելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերի շարունակումը: «Անհրաժեշտ է, որ հրադադարի մասին համաձայնագիրը պահպանվի, այն հիմք է դնում հետագա առաջընթացի համար: Մենք շատ ուշադիր հետեւում ենք իրավիճակի զարգացմանը»,- հավելել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում