Գերմանիայի ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում սադրանքներից
Թուրքիան պետք է հրաժարվի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում սադրանքներից, տարածաշրջանում ստեղծված իրավիճակում Գերմանիան լիովին համերաշխ է ԵՄ իր գործընկերներ Կիպրոսի եւ Հունաստանի հետ։ Այս մասին այսօր Նիկոսիա ուղեւորվելուց առաջ լրագրողներին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը։ Նա հոկտեմբերի 13-ին այնտեղից ուղեւորվելու է Աթենք, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կիպրոսն ու Հունաստանը ԵՄ-ում մեր գործընկերներն են։ Այս կապակցությամբ ես ուղեւորվում եմ Նիկոսիա եւ Աթենք՝ իմ գործընկերներին հավաստիացնելու մեր լիակատար համերաշխության մասին»,- նշել է գերմանացի նախարարը։ Նա տարածաշրջանում «բոլոր կողմերին» կոչ է արել կառուցել «ողջամիտ բարիդրացիական հարաբերություններ»։
«Այս կապակցությամբ մենք Թուրքիային կոչ ենք անում միակողմանի միջոցառումներով չփակել Հունաստանի հետ երկխոսության հիմա դեռեւս բաց պատուհանը։ Անկարան պետք է դադարեցնի լիցքաթափումը սադրանքներով հերթագայելու քայլերը»,- հայտարարել է Մաասը։
«Եթե իսկապես բանը հասնի Միջերկրական ծովի վիճելի արեւելյան շրջաններում գազի հանքավայրերի նոր մշակմանը, սա լուրջ հարված կլինի ապաէսկալացիային ուղղված ջանքերին»,- նախազգուշացրել է Մաասը։ Նա հավելել է, որ հոկտեմբերի 15-16-ին Եվրոպական խորհրդի նիստում կբարձրացնի այս նոր միակողմանի գործողության հարցը, որը Թուրքիայի կողմից լուրջ էսկալացիա է։
Թուրքական Oruc Reis հետազոտական նավը հաջորդ 10 օրերին սեյսմահետախուզական աշխատանքներ է անցկացնելու Միջերկրական ծովի արեւելյան հատվածում։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարաել էր Թուրքիայի ՌԾՈՒ-ն։ Գերծակալությունը նշում է, որ նման որոշումը, հավանաբար, կդառնա Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերություններում լարվածության մեծացման պատճառը։ Թուրքական Ataman եւ Cengiz Han նավերը տարածաշրջանում աշխատանքները շարունակելու են մինչեւ հոկտեմբերիր 22-ը, հստակեցրել են ՌԾՈՒ-ից։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում