Կրեմլը պնդում է ԼՂ հրադադարի մասին պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը. Պեսկով
Ռուսաստանը կարևորում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ТАСС-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ իրենք բարձր են գնահատել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Մոսկվայում կայացած խորհրդակցությունների արդյունքներով հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին համաձայնությունը:
«Հիմա մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին, մենք տեսնում ենք երկու կողմերից խախտումների վերաբերյալ հաղորդագրություններ, բայց համարում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է, որպեսզի հեռանկարում կողմերն ամբողջովին հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն այս հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական կարգավորման»,- ասել է Պեսկովը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում