ԵՄ խորհրդի նիստին այսօր կքննարկվի իրավիճակի սրումը Ղարաբաղում
ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները` Ալեքսեյ Նավալնու հետ պատահած միջադեպի ֆոնին: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում լրագրողներին հայտնել է, որ արտաքին գործերի նախարարները քաղաքական որոշում կկայացնեն պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ով, ըստ նրանց, պատասխանատու է Նավալնու ենթադրյալ թունավորման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախարարները կքննարկեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` հաշվի առնելով Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքում մարդասիրական նպատակներով հրադադարի մասին համաձայնություն էր ձեռք բերվել:
Իրավիճակը Բելառուսում եւս կներառվի ԵՄ Խորհրդի օրակարգում: Եվրոպացի դիվանագետի խոսքով` նախարարները կքննարկեն պատժամիջոցների ընդլայնումը երկրի իշխանությունների, այդ թվում` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ:
ԵՄ խորհրդի նիստը տեղի կունենա Լյուքսեմբուրգում` առաջին անգամ կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր: Ընդ որում, լրագրողներին դեռ թույլ չի տրվում ներկա գտնվել արտգործնախարարների հանդիպմանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում