Պետդումայում գնահատել են հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու մասին Արցախի ԱԺ-ի առաջարկը
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության ֆոնին տարածաշրջանում ազդեցության հավելյալ կետեր ստեղծելը ՌԴ-ի, Հայաստան և Իրանի հակաահաբեկչական կենտրոնի տեսքով իմաստ չունի, քանի որ կարող է կորսվել Մոսկվայում մեկնարկած երկխոսությունը:
Պատգամավորն ընդգծել է, որ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շատ հարցերի վերաբերյալ՝ կապված Ղարաբաղի շուրջ հետագա իրավիճակի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով մարտական գործողությունների գոտում սիրիացի վարձկանների տեղակայման մասին լուրերը:
Վերջինս հիշեցրել է արդեն իսկ ստեղծված աշխատանքային խմբերի մասին, որոնք առաջիկայում կսկսեն աշխատանքը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հովանու ներքո:
«Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ այսօրվա դրությամբ պետք չէ Ղարաբաղի շուրջ ծավալվող գոծընթացի վրա ազդեցության որևէ հավելյալ կետեր ստեղծել: Անհրաժեշտ է իրագործել այն բոլոր որոշումները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում: Հավելյալ ինչ-որ հանձնաժողովներ ստեղծելն իմաստ չունի, քանի որ կկորցնենք ողջ երկխոսությունը, որն այսօր սկսվել է կառուցվել: Դրանց որոշումները կարող են չհամընկնել ԱԳ նախարարների պայմանավորվածությամբ ձևավորված աշխատանքային խմբի դիրքորոշման հետ»,- РИА Новости-ն հայտնել է Վոդոլացկին:
Նշենք, որ Արցախի Հանրապետության ԱԺ-ն ավելի վաղ կոչ է արել ՌԴ և Իրանի իշխանություններին՝ ստեղծել hակաահաբեկչական համատեղ կենտրոն:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում