Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026 ԱԺ ՔՊ խմբակցությունը կգլխավորի Արուսյակ Մանավազյանը Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Քարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով «Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում Ուկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիր Կատարում քննարկվել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026 Հունիսին աշխարհում 6.0 և ավելի մագնիտուդով 24 ուժեղ երկրաշարժ է գրանցվել Երբ ֆուտբոլը միայն սպորտ չէ. ոչ մարզական կրքեր` Գերմանիայում

Սյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկելՍի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ԱԺ ՔՊ խմբակցությունը կգլխավորի Արուսյակ ՄանավազյանըՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններՔարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով«Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքումՈւկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիրԿատարում քննարկվել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Հունիսին աշխարհում 6.0 և ավելի մագնիտուդով 24 ուժեղ երկրաշարժ է գրանցվելՄեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբԹրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրելՖիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակումԵրբ ֆուտբոլը միայն սպորտ չէ. ոչ մարզական կրքեր` ԳերմանիայումՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքովՊատերազմը երբեք չի դադարի, եթե ապրում եք Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում. ՆեթանյահուԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքըՈւիթքոֆն ու Քուշները դրական բանակցություններ են անցկացրել Իրանի հետ գործարքի շուրջԱննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիայինNY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. ԲաղաեիԱԳՆ գլխավոր քարտուղարի և Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանումըՌեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կաԿարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներԹուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներումԱնահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումներըՌուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասինՀուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվելԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱնվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
Աշխարհ

«Մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը». Ադամ Շիֆ (տեսանյութ)

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե Բաքուն և Անկարան հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա իրենք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը, գրում է Asbarez-ը:

«Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ն պետք է հստակ բացատրի Ադրբեջանին և Թուրքիային, որ եթե նրանք հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է Շիֆը՝ խոստանալով աշխատել միջազգային համայնքի հետ արդյունքի հասնելու համար:

Շիֆը նման հայտարարություն է արել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ Արցախում շարունակվող հակամարտության մասին զրույցի ժամանակ:

«Մենք քննարկել են Ադրբեջանի շարունակական ռազմական արշավը, որին աջակցում են Թուրքիան և նրա կողմից Սիրիայից բերված օտար վարձկանները, և որը դարձել է հարյուրավոր մարդկանց մահվան, Արցախի բնակիչներից կեսի տարհանման պատճառ: Մենք քննարկել ենք նաև Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի պատմական արժեք ներկայացնող Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրիթռակոծումը»,- նշել է կոնգրեսականը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ աջակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած վեճի խաղաղ, դիվանագիտական և բանակցային լուծումներին: Շիֆը նշել է, որ իրենք պահպանել են այդ քաղաքականությունը, նույնիսկ երբ Ադրբեջանը անհամար հարձակումներ է իրականացրել և նրանց նախագահը հաճախակի սպառնացել է պատերազմով՝ շփման գծի փոփոխությանն ուժով հասնելու համար:

«Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ իրենք չեն կարող լուծել տասնամյակներ շարունակվող սահմանային վեճը՝ բնակիչների դեմ անխնա ուժ գործադրելով: ԱՄՆ-ը գործունայն չի կանգնի, երբ նրանք փորձեն դա անել: Այս վեճի միակ լուծումը կարող են լինել բանակցությունները, այլ ոչ թե հայ խաղաղ բնակիչների վրա անձրև պես թափվող հրթիռները և ռումբերը»,- հավելել է Ադամ Շիֆը:

Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել: Նա նաև նշել է, որ Սպիտակ տունը պետք է դատապարտի Անկարային և Բաքվին՝ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը սպառնալու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։