Ավստրիայի կանցլերն առաջարկել է Վիեննայում բանակցություններ վարել ղարաբաղյան կարգավորման շուրջ
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն առաջարկել է Վիեննայում բանակցություններ վարել ղարաբաղյան կարգավորման շուրջ:
«Ես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում այսօր հույս հայտնեցի (հակամարտության) խաղաղ լուծման վերաբերյալ եւ կրկնեցի երկու կողմերի միջեւ բանակցությունների հերթական փուլ անցկացնելու մեր առաջարկը: Ավստրիան միշտ էլ եղել է երկխոսության վայր, եւ մենք կշարունակենք նպաստել դեէսկալացիային եւ ուղղակի բանակցություններին»,- գրել է նա Twitter-ում:
Նա մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող սրացման կապակցությամբ: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ավստրիան կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին»,- նշել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ