ՕՊԵԿ-ը հնարավոր է համարում նավթային դարաշրջանի ավարտը զարգացած երկրների համար
Աշխարհում նավթի պահանջարկի վերականգնումը կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում տեղի կունենա զարգացող երկրների հաշվին: Զարգացած երկրների համար նավթի դարաշրջանն արդեն ավարտվել է, առաջիկա հինգ տարիներին դրանցում նավթի սպառումը կնվազի օրական 1,1 միլիոն բարելով (բ/օր): Այս կանխատեսումը World Oil Outlook (WOO)-ում այսօր հրապարակված ամենամյա զեկույցում տալիս է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում նավթի պահանջարկի սպասումները կտրուկ հակադրվում են նրան, ինչ կանխատեսվում է աշխարհի զարգացող տարածաշրջանների համար, ասված է ՕՊԵԿ-ի զեկույցում: «ՏՀԶԿ-ում նավթի պահանջարկը դժվար թե վերականգնվի 2019-ի մակարդակին եւ 2020 եւ 2021 թվականների խոշոր անկումներից հետո միջնաժամկետ հեռանկարների ավարտին աստիճանաբար փոքր աճից կանցնի դեպի նվազում»,- կանխատեսում է OPEC-ը:
Ապագայում, մինչեւ 2025 թվականը, ՏՀԶԿ-ում նավթի պահանջարկը կնվազի օրական 1,1 միլիոն բարելով: Իսկ մինչեւ 2045 թվականը ընկած ժամանակահատվածում այդ երկրներում նավթի պահանջարկը կարող է ընկնել օրական 13 միլիոն բարելով՝ մինչեւ 34,8 միլիոն բ/օ, նշվում է զեկույցում:
ՏՀԶԿ երկրների տրանսպորտային հատվածը գործնականում հագեցած է եւ աճի հեռանկար չունի, տնտեսական աճը նույնպես կմնա 2%-ի սահմաններում, եւ այդ երկրներում բնակչության աճը սահմանափակ է, ինչպես նշում են ՕՊԵԿ-ում: Նավթի սպառման դանդաղեցման մեկ այլ պատճառ կլինեն կլիմայի փոփոխության քաղաքականությունը եւ տեխնոլոգիական զարգացումները, որոնք հանածո վառելիքի օգտագործումը կփոխարինեն ավելի էկոլոգիական դրա տեսակներով:
Այսպես, Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 40%-ով, ԱՄՆ-ում` 32%-ով, Ճապոնիայում` 20%-ով՝ 2019-ի համեմատ: Միաժամանակ աճում է էլեկտրամոբիլների մասնաբաժինը տրանսպորտային միջոցների վաճառքում:
Միեւնույն ժամանակ, զարգացող երկրներում մինչեւ 2025 թվականը ընկած ժամանակահատվածում նավթի սպառումը օրական կաճի 5 մլն բարելով՝ մինչեւ 56,9 մլն բ/օ։ Երկարաժամկետ հեռանկարում՝ մինչեւ 2045 թվականը, ակնկալվում է, որ այդ երկրներում նավթի պահանջարկը օրական կաճի 2,5 միլիոն բարելով եւ կկազմի օրական 74,3 միլիոն բարել:
Մինչեւ 2025 թվականը նավթի պահանջարկն ամենից շատ կաճի Չինաստանում՝ օրական 1,4 միլիոն բարելով, Հնդկաստանում՝ 1 միլիոն բարելով, իսկ ասիական այլ երկրներում՝ 0,9 միլիոն բարելով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ