Զախարովան ներկայացրել է Մոսկվա Հայաստանի ԱԳ նախարարի առաջիկա այցի մանրամասները
Պայմանավորվածության համաձայն՝ հոկտեմբերի 11-13-ը նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա, որի ժամանակ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նա կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցեր եւ միջազգային խնդիրներ։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում է լինելու ղարաբաղյան հակամարտության գոտում ծայրահեղ բարդ իրավիճակը։ Ռուսաստանը ինչպես իր ազգային կարողություններով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ներդնում է բոլոր ջանքերը՝ ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը եւ բանակցությունների վերսկսման համար պայմանների ստեղծմանը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության բազմապլան հարցերի լայն շրջանակ, ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակում փոխգործակցությունը, միջազգային կազմակերպություններում, ինչպես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպական խորհրդում դիրքորոշումների համակարգումը։
Այցի շրջանակում Մնացականյանը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին, նախատեսված են այլ միջոցառումներ։
«Երկկողմ հարաբերությունները, հիշեցնեմ դրանք դաշնակցային բնույթ են կրում, աչքի են ընկնում բարձրագույն եւ բարձր մակարդակներում ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, արդյունավետ միջխորհրդարանական շփումներով։ Մենք հույս ունենք, որ այցը լրացուցիչ խթան կհաղորդի փոխշահավետ համագործակցությանը եւ կնպաստի Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդմանը»,- նշել է նա։


















































Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
Բոլոր ճանապարհները բաց են
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզում
Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի...