ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ՀԱՊԿ երկրներում իրավիճակը խաթարելու արտաքին ուժերի փորձերի մասին
Արտաքին ուժերը փորձում են խարխլել հասարակական-քաղաքական իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում, դրան կարելի էր հետեւել Բելառուսում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուշադրություն է հրավիրվում արտաքին ուժերի ցանկությանը` խարխլել մեր երկրների սոցիալ-քաղաքական իրավիճակը: Մենք դրան ականատես եղանք Բելառուսում, որտեղ մեզ համար ակնհայտ են մեր եղբայր բելառուսների առջեւ ծառացած ներքին խնդիրներն օգտագործելու փորձերը` դրսից միջամտելու, բելառուս ժողովրդին այնպիսի կարգեր պարտադրելու համար, որոնք ձեռնտու կլինեն արտաքին խաղացողներին»,- ասել է Պանկինը ռազմավարական զարգացման ուղեցույցների թեմայով ՀԱՊԿ կլոր սեղանի ժամանակ:
Նա շեշտել է, որ, ըստ էության, խոսքը հետխորհրդային տարածքի համար պայքարի մասին է, որտեղ «հենց մեր տանը համառորեն ցանկանում են մեզ, մեր մշակույթի, հասարակության մեջ ընկալմանը, մեր միասնության ընկալմանը խորթ որոշակի կանոններ ներդնել»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ