«Դա ողբերգություն է». Պուտինը Արցախում պատերազմի մասին. (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է պատերազմը Արցախում. «Դա ողբերգություն է», - ասել է նա:
Ռուսաստանի նախագահը նաև կոչ է արել որքան հնարավոր է շուտ դադարեցնել մարտերը Արցախում:
«Մարդիկ են զոհվում, մեծ կորուստներ երկու կողմից, և մենք հույս ունենք, որ ամենամոտ ապագայում այդ հակամարտությունը կդադարեցվի: Բայց եթե այն վերջնականապես չկարգավորվի, ամենից դատելով դեռ հեռու է դրանից, ամեն դեպքում մենք կոչ ենք անում, ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել դրա մասին, հրադադարի կոչ ենք անում...», - ասաց ՌԴ նախագահը «Россия 24» հեռուստաալիքի եթերում:
Պուտինը հաստատեց, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտականությունները Հայաստանի նկատմամբ և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Հայաստանը չունի հարցեր Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտականությունները կատարելու որակի վերաբերյալ», - ասաց Պուտինը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ