ՆԱՏՕ-ն կոչ է արել դադարեցնել կրակը ԼՂ-ում և նստել բանակցային սեղանի շուրջ
ՆԱՏՕ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում զոհերի առնչությամբ, կոչ է անում դադարեցնել կրակը և բանակցել: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է ria.ru-ն։
«Մեզ շատ է մտահոգում իրավիճակը Ղարաբաղում։ Մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Այս հակամարտությունը վտանգ է պարունակում բոլոր ուղղություններով, այդ թվում`էներգետիկայի: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ դաշինքի անդամների համար։ Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ստոլտենբերգը Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ստոլտենբերգն աշխատանքային այցով գտնվում է Անկարայում։ Նա բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Սպասվում է, որ նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է