Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը Թրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերից Համբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներ Մարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը ԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններից ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026 ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարՂազախստանում այսօրվանից գործում է նոր ՍահմանադրությունըԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններիցՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելուՏալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսըՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկելՍի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ԱԺ ՔՊ խմբակցությունը կգլխավորի Արուսյակ ՄանավազյանըՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններՔարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով«Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքումՈւկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիրԿատարում քննարկվել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Հունիսին աշխարհում 6.0 և ավելի մագնիտուդով 24 ուժեղ երկրաշարժ է գրանցվելՄեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբԹրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրելՖիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակումԵրբ ֆուտբոլը միայն սպորտ չէ. ոչ մարզական կրքեր` ԳերմանիայումՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքովՊատերազմը երբեք չի դադարի, եթե ապրում եք Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում. ՆեթանյահուԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքըՈւիթքոֆն ու Քուշները դրական բանակցություններ են անցկացրել Իրանի հետ գործարքի շուրջԱննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիայինNY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. ԲաղաեիԱԳՆ գլխավոր քարտուղարի և Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանումըՌեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կաԿարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներԹուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներումԱնահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումներըՌուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասինՀուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվելԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աշխարհ

Իսպանիայում եւ Ֆրանսիայում բողոքում են կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումների դեմ

Սեպտեմբերի 27-ին Մադրիդի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ՝ արտահայտելու իրենց վրդովմունքը կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարական միջոցառումների խստացման դեմ, փոխանցում է DW-ն։

Սեպտեմբերի 21-ին Իսպանիայի մայրաքաղաքի իշխանություններն ընդունել էին քաղաքացիների բուռն քննադատությունը հարուցած որոշում քաղաքի ամենաաղքատ շրջանների 850 հազար բնակիչների համար խիստ կարանտինային միջոցառումներ մտցնելու մասին։ Ըստ այդ կանոնների՝ կարանտինում եղող թաղամասերի բնակիչներին հիմա թույլատրվում է դրանց սահմաններից դուրս գալ միայն աշխատանքի կամ դպրոց հասնելու, կամ բժշկի մոտ գնալու համար։ Դրանից բացի, այդ շրջանների հանրային կայանատեղիները, խանութները եւ ռեստորանները պետք է փակվեն 22.00-ին։

Այսօրվանից՝ սեպտեմբերի 28-ից, Մադրիդի կառավարության որոշմամբ այդ միջոցառումները տարածվելու են եւս 8 թաղամասերի վրա, որտեղ բնակվում է ընդհանուր առմամբ մոտ 167 հազար մարդ։ Այսպիսով, Մադրիդի բնակիչների թիվը, որոնց վրա տարածվում են առանձնապես խիստ սահմանափակող միջոցառումները, կաճի մինչեւ 1 միլիոնի։

Մայրաքաղաքի վրդովված բնակիչները, որոնք սեպտեմբերի 27-ին հավաքվել էին տարածքային խորհրդարանի շենքի մոտ, պահանջել են Մադրիդի պահպանողական վարչապետ Իսաբել Դիաս Այուսոյի հրաժարականը։ «Սրանք սահմանափակումներ չեն, սեգրեգացիա են»,- վանկարկել են ցուցարարները։ «Հարուստների վրա ոչ մի տեսակի սահմանափակում չի դրվում»,- գրված էր պաստառներից մեկի վրա։

Դիաս Այուսոն ավելի վաղ Մադրիդի աղքատ շրջաններում նոր վարակումների թվի աճը կապել էր այնտեղ մարդկանց կենսակերպի հետ, ինչով հարուցել էր քաղաքացիների անթաքույց զայրույթը։

Համավարակի սկզբից սկսած Իսպանիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը կազմել է 700 հազար դեպքից ավելի։ Երկրում 31 հազար պացիենտ մահացել է COVID-19-ի հետեւանքներից։ Թագավորության մայրաքաղաք Մադրիդը եւ նրա շրջակայքը համարվում են համավարակի ժամանակ առավել շատ տուժած շրջանը։

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարական միջոցառումների խստացման դեմ բողոքի ցույցեր են ընթացել նաեւ Փարիզում։ Այդ օրը քաղաքի կենտրոնում են հավաքվել ռեստորանների, բարերի եւ դիսկոտեկերի տերերը՝ արտահայտելու իրենց վրդովմունքն այն կապակցությամբ, որ երկուշաբթիից՝ սեպտեմբերի 28-ից, երկրի 11 խոշոր քաղաքներում ռեստորանները, որտեղ ալկոհոլային ըմպելիքներ չեն մատուցվում, պետք է փակվեն 22.00-ին։

Ռեստորանների շատ տերեր մտավախություն ունեն, որն իրենց հաստատությունների լիակատար փակումը ժամանակի հարց է։ «Մենք չենք հասկանում, թե ինչու կառավարության տեսակետից մետրոյում եղած մարդիկ ավելի մեծ անվտանգության մեջ են, քան մեր ռեստորաններում»,- հայտարարել է ռեստորատորների միավորման ներկայացուցիչը։ «Մենք բաց կմնանք։ Մենք նաեւ չենք հասկանում, թե ինչու մինչեւ 21։59-ը ռեստորանում մնալն անվտանգ է, իսկ 22։01-ից հետո՝ մահացու»,- հավելել է նա։

Փարիզից հետո Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մարսելում, որտեղ վերջին շրջանում նշվել է կորոնավիրուսով վարակումների թվի կայուն աճ, սեպտեմբերի 28-ի կեսգիշերից ռեստորաններն ու բարերը ընդհանրապես պետք է փակվեն։ Ռեստորանների որոշ տերեր արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում ենթարկվել այս կարգադրությանը։ Սեպտեմբերի 26-ին հարյուրավոր ռեստորատորներ դուրս էին եկել Մարսելի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու նոր սահմանափակող միջոցառումների դեմ։