Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները. Գերմանիայի ԱԳ նախարար
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով»: Այդ մասին նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասել է ԳԴՀ ԱԳՆ Հայկո Մասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կոչ եմ անում հակամարտության երկու կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, մասնավորապես, գյուղերի եւ քաղաքների հրետանակոծությունը»,-ասել է Մասը: Նրա խոսքով՝ տվյալ հակամարտությունը կարելի է լուծել միայն բանակցությունների եղանակով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ:
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվեն ուժային մեթոդներից՝ ի շահ հանգամանալից բանակցությունների»,-հավելել է Մասը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար