Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը Թրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերից Համբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներ Մարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը ԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններից ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026 ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարՂազախստանում այսօրվանից գործում է նոր ՍահմանադրությունըԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններիցՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելուՏալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսըՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկելՍի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ԱԺ ՔՊ խմբակցությունը կգլխավորի Արուսյակ ՄանավազյանըՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններՔարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով«Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքումՈւկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիրԿատարում քննարկվել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Հունիսին աշխարհում 6.0 և ավելի մագնիտուդով 24 ուժեղ երկրաշարժ է գրանցվելՄեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբԹրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրելՖիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակումԵրբ ֆուտբոլը միայն սպորտ չէ. ոչ մարզական կրքեր` ԳերմանիայումՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքովՊատերազմը երբեք չի դադարի, եթե ապրում եք Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում. ՆեթանյահուԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքըՈւիթքոֆն ու Քուշները դրական բանակցություններ են անցկացրել Իրանի հետ գործարքի շուրջԱննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիայինNY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. ԲաղաեիԱԳՆ գլխավոր քարտուղարի և Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանումըՌեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կաԿարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներԹուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներումԱնահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումներըՌուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասինՀուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվելԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
Հայաստան

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի զեկույցն անդրադարձել է Հայաստանում լրատվական դաշտի սահմանափակումներին

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմը հրապարակել է զեկույց՝ անդրադառնալով շուրջ երկու տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի լրատվական դաշտի սահմանափակումներին COVID-19 համավարակի ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հասարակությանը խուճապից պաշտպանելու և մարդկանց ճիշտ տվյալներ տրամադրելու համար աշխարհում երկրների մի մասն ընդունեց նոր օրենքներ կամ օրենքի լրացումներ՝ կեղծ տեղեկատվության տարածումը կանխելու համար: Այլ երկրներում էլ իշխանությունները ապավինեցին հին օրենսդրությանը՝ ուժեղացնելով դրա կիրառելիությունը, փաստում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմի պատրաստած ՛՛Ազատ արտահայտվելու իրավունքի ազատությունը COVID-19 համավարակի ընթաքում՛՛ զեկույցը: Այն ներկայացնում է մոտ երկու տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի լրատվական դաշտի օրենսդրական փոփոխությունները համավարակի օրերին:

«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմի ներկայացուցիչ Փիթեր Ռուդիկը պնդում է ՝ հետազոտությունը հիմնվել է իրենց տրամադրության տակ եղած իրավական հավաքածուների վրա, որոնք ամենամեծն են աշխարհում: Նա կարևորում է այս զեկույցի հրապարակումը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպես են տարբեր երկրներ արձագանքել արտակարգ իրավիճակին:

Գրեթե բոլոր երկրներում իշխանությունների ձեռնարկած լրատվական դաշտի վերահսկողությունն ուժեղացնող միջոցառումները քննադատության ենթարկվեցին հանրության ու լրատվամիջոցների կողմից: Քննադատույունը հաճախ ուղեկցվում էր բողոքի ակցիաներով և ցույցերով: Ըստ Փիթեր Ռուդիկի՝ երկրների մեծ մասում բողոքներն ու քննադատությունը ոչինչ չփոխեցին, սակայն մի քանիսում սահմանափակումները կարճ ժամանակ անց վերացվեցին: Օրինակ, Հոնդուրասում լրատվական դաշտի սահմանափակումները պահպանվեցին մի քանի օր: Ըստ Ռուդիկի, նմանատիպ զարգացումներ գրանցվեցին նաև Հայաստանում:

«Հայաստանը լավ օրինակ է, այստեղ արտակարգ դրության հայտարարումից մեկ ամիս անց, որի ընթացքում լրատվամիջողները պարտադրված էին հենվել միայն պաշտոնական լրահոսի վրա, մոնիտիրինգի արդյունքում կառավարությունն արձանագրեց լրատվամիջոցների պատասխանատու գործունեություն և հաջորդ ամիս երկարացրեց արտակարգ դրությունն առանց լրատվական դաշտի սահմանափակումների»,- նշում է Ռուդիկը:

Հայաստանին վերաբերող հատվածում զեկույցն անդրադառձել է նաև կառավարության նախաձեռնությանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնք թույլ կտան կառավարությանը զերծ մնալ բնապահպանական տեղեկատվության հրապարակումից, եթե այն բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա: Զեկույցն արձանագրում է, որ ընդունման դեպքում այս փոփոխությունները թույլ կտան իշխանություններին անարձագանք թողնել լրագրողների և քաղաքացիական հասարակության բնապահպանական ոլորտին առնչվող հարցումները:

Ըստ զեկույցի, որոշ երկրներում համաճարակի հետ կապված սահմանափակումները և կեղծ լուրերի դեմ պայքարը համընկան այլ իրավական ակտերի ընդունման հետ, որոնք ավելի են բարդացնում լրագրողների աշխատանքը: Այս առումով մատնանշվում է Հայաստանի աուդիո ու վիդեո հեռարձակման մասին նոր օրենքը: Զեկույցն ընդգծում է, որ այն սահմանափակում է օտարերկրյա հեռարձակողների մուտքը հայկական լրատվական դաշտ՝ հետագա հեռարձագումը պայմանավորելով միջազգային պայմանագրերով:

«Հայաստանում աուդիո ու վիդեո հեռարձագման մասին օրենքը դիտարկվում է հակասական՝ հատկապես կապված օտարերկրյա հեռարձակողների լրատվական դաշտ մուտք գործելու սահմանափակումների հետ»,- շեշտում է Ռուդիկը:

Այս ամենի հետ մեկտեղ , սակայն, Փիթեր Ռուդիկի խոսքերով Հայաստանը միակ երկիրը չէ, որ ընդունել է լրատվական դաշտը սահմանափակող օրենքներ: ՀՀ իշխանությունների օրենսդրական փոփոխություններն այս ուղղությամբ լիովին արտացոլում են և համապատասխանում տարածաշրջանում առկա միտմանը համավարակի դեմ պայքարի կոնտեքստում:

Բացի Հայաստանից, զեկույցն առանձին անդրադարձել է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներին, բացառությամբ Վրաստանին, Թուրքմենստանին ու մերձբալթյան երկրներին: Ադրբեջանի մասով զեկույցն ընդգծել է, որ իշխանությունների ընդունած մամուլի սահմանափակման մասին երեք օրենքները մտահոգություն են առաջացրել ԵԱՀԿ դիտորդների մոտ, իսկ միջազգային մի շարք կառույցներ հայտարարել են, որ իշխանություններն այն օգտագործում են ընդդիմախոսներին ճնշելու համար: Բացի այդ, ըստ զեկույցի, Ռուսաստանի քրեական և քաղաքացիական օրենսդրության մեջ և տեղեկատվության մասին օրենքում ընդունված փոփոխությունները ֆինանսական տույժեր ու ազատազրկման ժամկետներ են սահմանել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների համար։