Բայդենի որդին միլիոնավոր դոլարներ է ստացել ռուս միլիարդատիրուհուց. ԱՄՆ Սենատում աղմկահարույց զեկույց է հրապարակվել
ԱՄՆ Սենատի ներքին անվտանգության հարցերով հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի թեման ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի բիզնես շահերն են: Զեկույցից պարզ է դառնում, որ Բայդեն կրտսերի ընկերությունը ֆինանսական կապեր է ունեցել Ելենա Բատուրինայի՝ Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկի հետ, գրում է Forbes-ը:
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրին գումարներ է փոխանցել Բայդենի ընկերությանը: Օրինակ՝ 2014թ. փետրվարին միլիարդատիրուհին Բայդենի Rosemont Seneca Thornton LLC-ի հետ կոնսալթինգային համաձայնագրի շրջանակում 3,5 մլն դոլար է փոխանցել: Մինչդեռ 2015թ. մայիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Բատուրինան 391 968,21 դոլարի 11 փոխանցում է արել և հատկանշական է, որ այդ փոխանցումներից ինն արվել են Բայդենի ընկերության միջոցով:
Նշվում է, որ 87 էջանոց զեկույցը մի քանի ամիս տևած հետաքննության արդյունքն է. դրա շրջանակում ներքին անվտանգության և ֆինանսների հարցերով հանձնաժողովների անդամները ուսումնասիրել են մեծ քանակությամբ փաստաթղթեր՝ հանգելով այն եզրակացության, որ Հանթեր Բայդենի գործարքները կարող են հանցավոր գործունեության տարրեր պարունակել:
Փաստաթղթում նշվում է, որ Բայդենը հոր՝ փոխնախագահ լինելու տարիներին և դրանից հետո ստեղծած բիզնես կապերի շնորհիվ միլիոնավոր դոլարներ է ստացել օտարերկրյա աղբյուրներից:
Ջո Բայդենի նախընտրական շտաբից հայտնել են, որ զեկույցը հարձակում է նախագահի թեկնածուի դեմ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար