Արքայազն Չարլզը «Մարշալի պլանի» կոչ է արել` բնության, մարդկանց եւ մոլորակի փրկության համար
Արքայազն Չարլզը «Մարշալի պլանի» կոչ է արել` բնության, մարդկանց եւ մոլորակի փրկությնա համար, հայտնում է CNBC-ն:
«Առանց սահմանների կլիմա, ճգնաժամեր կենսաբազմազանության եւ առողջության ոլորտում` այս ամենը մոլորակի ախտանիշներն են, որը դուրս է եկել իր մոլորակային սահմաններից»,- ասել է բրիտանական գահի ժառանգը:
Նրա խոսքով` առանց արագ եւ անհապաղ գործողությունների մենք աննախադեպ տեմպերով եւ մասշտաբով բաց կթողնենք վերականգնման եւ ավելի կայուն եւ ներառական ապագայի հնարավորությունների պատուհանը:
Նա կորոնավիրուսի համավարակը «տագնապալի ազդանշան է անվանել, որը մենք պարզապես չենք կարող անտեսել»` նշելով, որ «վաղուց է նկատել, որ մարդիկ, որպես կանոն, չեն գործում, մինչեւ ճգնաժամ չլինի»: «Այս (բնապահպանական) ճգնաժամը շարունակվում է արդեն շատ երկար տարիներ: Այժմ այն արագորեն վերածվում է համապարփակ աղետի, որը մթնեցնում է կորոնավիրուսի համավարակի հետեւանքները: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում, քան Մարշալի պլանի կոչ անել` բնության, մարդկանց եւ մոլորակի համար»,- ասել է:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար