Էստոնիայի նախագահը Պյառնու քաղաքի փողոցներում ծխախոտի մնացուկներ է հավաքել (լուսանկարներ)
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ մասնացել է «Ծովը սկսվում է այստեղից» ակցիային և Պյառնու քաղաքի փողոցներում ծխախոտի մնացուկներ է հավաքել։
Կալյուլայդը պատմել է, որ իրեն սկզբում թվում էր՝ փողոցները «մաքուր են»։ Բայց Պյառնույի փողացներից մեկում 15 րոպե շրջելուց հետո տասնյակ մնացուկներ է հավաքել՝ խոստովանելով, որ «պարզապես սարսափահար էր»։
«Մենք մեր փոքրիկ ներդրումն ենք ունեցել աշխարհը մաքուր դարձնելու գործում։ Ծխախոտի մնացուկները դառնում են աշխարհում աղբի ամենամեծ խնդիրը։ Դրանք թունավորում են ծովային կենդանիներին և ջուրը»,- գրել է Կալյուլայդը։
«Ծովը սկսվում է այստեղից» ակցիան Էստոնիայում մեկնարկել է օգոստոսի 25-ին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ