ԱՀԿ ղեկավարը կոչ է արել համաշխարհային հանրությանը ներդրումներ կատարել նոր համավարակներին պատրաստվելու համար
Համաշխարհային հանրությունը պետք է ներդրումներ կատարի առողջապահության ոլորտում, որպեսզի հետագայում թույլ չտա COVID-19-ի հարուցած համավարակի նման զանգվածային վարակիչ հիվանդությունների բռնկումներ: Այսպիսի կոչով է ուրբաթ օրը կառավարություններին դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր երկրները պետք է միասին աշխատեն եւ ներդրումներ կատարեն»,- ասել է նա Ժնեւում կայացած ճեպազրույցում` հավելելով․ «Սա թույլ կտա ապահովել, որ այսպիսի ուժգնության եւ ծանրության համավարակ այլեւս երբեք չկրկնվի»: Գլխավոր տնօրենի խոսքերով՝ ունենալով քաղաքական կամք եւ առողջապահությունը ֆինանսավորելու պատրաստակամություն, համաշխարհային հանրությունը «կարող է կանխել ապագա համավարակները եւ պայքարել դրանց դեմ»:
Ներկա պայմաններում, երբ կարանտինային միջոցառումներից հետո շատ երկրներ «սկսում են բացվել», COVID-19-ից հիվանդացության եւ մահացության դեպքերը «սկսում են աճել»,- նշել է ԱՀԿ ղեկավարը՝ ուշադրություն հրավիրելով «հիվանդանոցային մահճակալների հնարավոր պակասի կապակցությամբ տագնապի վրա»: Նա ասել է, որ դա «կրիտիկական պահ է երկրների համար»: ԱՀԿ-ն «առաջնորդներին խնդրում է ձեռնարկել նպատակային գործողություններ, որոնք կարող են կանխել վարակի տարածումը, եւ ապահովել առողջապահության համակարգի ու աշխատողների պաշտպանությունը»։
«Եթե երկրները ցանկանում են ցույց տալ իրական նվիրվածությունը վիրուսը հաղթահարելու գործին, ապա դա կարելի է անել անկեղծ համերաշխությամբ»,- ասել է Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը: Բացի այդ, անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ՝ «պատվաստանյութերի, թերապեւտիկ եւ ախտորոշիչ գործիքների ծախսերը ծածկելու համար»,- եզրափակել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ