Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը Հայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ Wildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասները Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր «Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը Թրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերից

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՉինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարՂազախստանում այսօրվանից գործում է նոր ՍահմանադրությունըԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններիցՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելուՏալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսըՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկելՍի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ԱԺ ՔՊ խմբակցությունը կգլխավորի Արուսյակ ՄանավազյանըՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններՔարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով«Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքումՈւկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիրԿատարում քննարկվել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Հունիսին աշխարհում 6.0 և ավելի մագնիտուդով 24 ուժեղ երկրաշարժ է գրանցվելՄեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբԹրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրելՖիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակումԵրբ ֆուտբոլը միայն սպորտ չէ. ոչ մարզական կրքեր` ԳերմանիայումՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքովՊատերազմը երբեք չի դադարի, եթե ապրում եք Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում. ՆեթանյահուԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքըՈւիթքոֆն ու Քուշները դրական բանակցություններ են անցկացրել Իրանի հետ գործարքի շուրջԱննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիայինNY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. ԲաղաեիԱԳՆ գլխավոր քարտուղարի և Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանումըՌեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կաԿարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներԹուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներումԱնահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի
Աշխարհ

Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին նախագահ չի ճանաչել եւ կոչ է արել Բելառուսի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանել

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկել է բանաձեւի օգտին, որը Եվրամիության կառույցներին կոչ է անում խիստ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ։

Բրյուսելում լիագումար նիստում Բելառուսի իրավիճակի վերաբերյալ բանաձեւին աջակցել են 574 եվրապատգամավորներ, 37 պատգամավոր դեմ է քվեարկել, եւս 82-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է DW-ն։

Այսպիսով, Եվրախորհրդարանը միացել է Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանն այն մասին, որ Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները կեղծվել են։ Սրանից ելնելով՝ «Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ճանաչի Բելառուսի նախագահ, երբ պաշտոնավարելու նրա ներկայիս ժամկետը լրանա»։ Բանաձեւում հիշեցվում է, որ Լուկաշենկոյի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի 2020 թվականի նոյեմբերի 5-ին։

Ընդ որում՝ Եվրախորհրդարանում Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային չեն անվանել երկրի «ընտրված նախագահ», ինչպես դա անում են որոշ քաղաքական գործիչներ։ Սակայն փաստաթղթի տեքստում նշվում է, որ «շատ բելառուսներ Սվետլանա Տիխանովսկայային համարում են նախագահական ընտրություններում հաղթող եւ Բելառուսի ընտրված նախագահ»։

Բանաձեւը «ողջունում է Համակարգող խորհուրդը՝ որպես մարդկանց ժամանակավոր ներկայացուցչություն, որոնք պահանջում են Բելառուսում ժողովրդավարական փոփոխություններ»։ Եվրախորհրդարանում հիշեցրել են, որ Համակարգող խորհուրդը ստեղծվել է որպես ազգային երկխոսությունում ժամանակավոր գործընկեր՝ նոր ընտրությունների կազմակերպման նպատակով։

Եվրախորհրդարանը կոչ է արել «ընտրությունների կեղծման եւ բռնաճնշումների» պատճառով «անհապաղ» պատժամիջոցներ սահմանել Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Ինչպես հայտնի է, Եվրոպական խորհուրդը պատրաստում է այդպիսի պատժամիջոցային ցուցակ, որում արդեն 30-ից ավելի ազգանուն կա։ Եվրախորհրդարանը կոչ է արել այդ ցուցակն ընդլայնել եւ դրա մեջ մտցնել ոչ միայն Լուկաշենկոյին, այլեւ «զգալի թվով ինչպես բարձրաստիճան անձանց, այնպես էլ միջին օղակի պաշտոնյաների, ինչպես նաեւ ձեռնարկատերերի, որոնց վերաբերյալ հայտնի է, որ աջակցում են ռեժիմին կամ իրենց աշխատակիցներին ազատել են գործադուլներին մասնակցելու պատճառով»։

Ի հավելումն այս բանաձեւի՝ Եվրոպական խորհրդին առաջարկում է քննարկել այս պատժամիջոցային ցուցակի մեջ նաեւ Ռուսաստանի քաղաքացիներին ներառելու հնարավորությունը, որոնք «ուղղակիորեն ներգրավված են Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմի աջակցությանը»։

Եվրապատգամավորները Եվրահանձնաժողովին կոչ են արել սառեցնել Բելառուսի կառավարությանը բոլոր ֆինանսական վճարումները։ Խոսքը նաեւ Եվրոպական ներդրումային բանկի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի կողմից Մինսկին վարկերի կասեցման մասին է։

Բանաձեւում միաժամանակ նշված է Բելառուսում քաղաքացիական հասարակության ֆնանսական աջակցության մեծացման անհրաժեշտությունը։ «Եվրախորհրդարանը ԵՄ-ին հանձնարարում է կազմակերպել դոնորների համաժողով ժողովրդավարական Բելառուսի համար՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, G7 երկրների, ԵՄ պետությունների ու ինստիտուտների եւ բարեփոխումների աջակցության ու տնտեսության վերակառուցման համար բազմամիլիարդանոց ֆինանսական փաթեթ խոստանալ ցանկացող բոլորի մասնակցությամբ»,- նշված է բանաձեւում։

Դրանից բացի, Եվրախորհրդարանը անհրաժեշտ է համարում հումանիտար միջանցքի բացումը այն մարդկանց համար, ովքեր ստիպված էին քաղաքական նկատառումներով Բելառուսից փախչել։ Բանաձեւը նաեւ կոչ է անում աջակցություն տրամադրել բելառուսներին, որոնք տուժել են բռնության հետեւանքով եւ բուժման կարիք ունեն։