ԱՄՆ գիտնականները Նավալնուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի
Սեցիոլոգ, Ռաթգերսի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Սերգեյ Երոֆեեւը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նա այս մասին նշել է իր Facebook-յան էջում։
Նա հստակեցրել է, որ նրա թեկնածությունն առաջարկել են ճանաչված համալսարանների ամերիկացի գիտնականները, որոնք Ռուսաստանով են զբաղվում, փոխանցում է Gazeta-ն։
Երոֆեեւը նաեւ ենթադրում է, որ Նավալնու առաջադրմանը շուտով կաջակցեն պետական գործիչներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Պրոֆեսորի կարծիքով՝ բլոգերն իր ավանդն է բերում ամբողջ աշխարհում մի շարք իդեալների համար պայքարում։
Ավելի վաղ նորվեգացի պատգամավոր, Առաջընթաց կուսակցության անդամ Քրիսթիան Թյուբրինգ-Յեդեն Թրամփին առաջադրել էր 2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու՝ Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում ունեցած դերակատարման համար։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում