«Միայն այդ դեպքում կարող եմ պարտվել». Թրամփն ասել է՝ որն է ԱՄՆ նախագահական ընտրությունների գլխավոր սպառնալիքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում կայանալիք ընտրությունների գլխավոր սպառնալիքը համարել է փոստային եղանակով քվեարկությունը: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է The Hill-ը։
Նրա կարծիքով՝ փոստային եղանակով անցկացվելիք ընտրություններն ավելի լուրջ սպառնալիք են, քան ընտրություններին օտարերկրյա միջամտության հավանականությունը:
«Ներկա ընտրությունների ամենամեծ սպառնալիքը միլիոնավոր մարդկանց ուղարկված և նահանգապետերի կողմից վերահսկվող քվեաթերթիկներն են»,- ասել է Թրամփը:
Թրամփը բազմիցս քննադատել է փոստային եղանակով քվեարկությունը՝ հայտարարելով, որ եթե քվեարկությունն այդ եղանակով անցկացվի, կարող է պարտվել աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում։
«Փոստային քվեարկությունը միակ տարբերակն է, որի դեպքում կարող եմ պարտվել, որովհետև դեմոկրատները խաբում, թալանում ու գողանում են։ Նրանք քվեաթերթիկները որոշ շրջաններ, հիմնականում հանրապետական շրջաններ չեն ուղարկում»,- նշել էր Թրամփը։
Նախագահը կարծում է, որ նման եղանակով մարդկանց կամարտահայտման իրավունքը կարող է խախտվել։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի նոյեմբերի 3-ին։


















































Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովի մենամարտի տեսանյութը
Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է
Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն
Տոկիո-2020. Գերմանացի ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել ուղիղ եթերում
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ