«Որքան շատ է բռնապետ Լուկաշենկոն ցանկանում պահպանել իշխանությունը, այնքան այն ավելի է թուլանում». Տիխանովսկայան սյունակ է գրել The Washington Post-ի համար
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան սյունակ է գրել ամերիկյան The Washington Post պարբերականի համար, որում հայտարարում է, որ օգոստոսին կայացած նախագահական ընտրություններից հետո բելառուսները համախմբվել են «հանուն ժողովրդավարության աննախադեպ զանգվածային շարժման» շրջանակում:
«Որքան շատ է բռնապետ Լուկաշենկոն ցանկանում պահպանել իշխանությունը, այնքան այն ավելի է թուլանում»,-գրել է Տիխանովսկայան:
Նրա խոսքով` Բելառուսի բնակիչները շարունակում են դուրս գալ բողոքի ակցիաների` չնայած ուժայինների կողմից ճնշումներին, ինչպես նաև ստին և քարոզչությանը, որն իրականացնում են Բելառուս այցելած ռուս լրագրողները:
«Մենք խաղաղ ակցիաների կողմնակից ենք և հրաժարվում ենք բռնությունից: Շատերը հարցնում են, թե արդյոք դա բավարար է: Ես կարծում եմ, որ պատասխանն այո է: Մենք՝ որպես ժողովուրդ, հասել ենք այն կետին, որտեղից վերադարձ չկա: Լուկաշենկոն այս երկրի առաջնորդի դերում ապագա չունի, և նրա՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի հարց է»,-գրում է Տիխանովսկայան:
Ընդդիմադիր գործիչն այլ երկրների կառավարություններին կոչ է արել «դադարեցնել համագործակցությունը ռեժիմի հետ» և պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր կեղծել են Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները` հանցանք գործելով սեփական ժողովրդի դեմ: Նա այդ երկրներին խնդրել է նաև «անել հնարավոր ամեն բան, որպեսզի օգնեն այն բելառուսներին, որոնք ստիպված են եղել փախչել երկրից վերջին բռնաճնշումների ժամանակ»:
«Հակառակ պետական քարոզչության պնդումներին՝ ժամանակը մեր կողմից է: Այն, ինչ հավերժական էր թվում, կանհետանա մեկ ակնթարթում: Մեզ ընդամենը պետք է միասնական լինել: Հարցն այն չէ, թե արդյոք մենք կհաղթենք: Մենք արդեն հաղթել ենք: Ռեժիմը փորձում է գողանալ մեզնից այդ հաղթանակը: Չի ստացվի»,-գրել է Տիխանովսկայան:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...