Բրիտանիայի երկու նախկին վարչապետներն «ամաչեցրել են» Բորիս Զոնսոնին
Միացյալ Թագավորության երկու նախկին վարչապետները միավորել են իրենց ջանքերը` օրենսդիրներին կոչ անելով հրաժարվել Եվրամիության հետ Brexit-ի գործարքը մերժելու կառավարության ծրագրերից` պատճառաբանելով, որ դա սպառնում է աշխարհին եւ վնասում է ՄԹ հեղինակությանը:
The Sunday Times-ի հոդվածում Զոն Մեյջորը եւ Թոնի Բլերը Բրիտանիայի ներկայիս կառավարությանը մեղադրել են նրանում, որ այն խայտառակում է երկիրն օրինագծով, որը տեղ-տեղ հակասում է ԵՄ-ից Միացյալ Թագավորության սահուն ելքն ապահովելու համար դրա ստորագրած պայմանագրին:
Մեյջորը եւ Բլերը հայտարարել են, որ վարչապետ Բորիս Զոնսոնի` ներքին շուկայի մասին օրինագիծը «կասկածի տակ է դնում Բրիտանիայի բուն ամբողջականությունը»:
«Այս կառավարության գործողությունները խայտառակում եւ անհարմար վիճակի մեջ են դնում մեր երկիրը»,- ասել են նրանք: Նշված օրենքը, որն այս շաբաթ կքննարկվի Մեծ Բրիտանիայի օրենսդիրների կողմից, կատաղի բողոքների առիթ է դարձել ԵՄ-ում, քանի որ այն կթուլացնի նախկինում համաձայնեցված ԵՄ վերահսկողությունը Միացյալ Թագավորության մայրցամաքի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ առեւտրի նկատմամաբ, քանի դեռ չի կնքվել Միացյալ Թագավորություն-ԵՄ առեւտրային համաձայնագիրը:
Բրիտանիայի կառավարությունը խոստովանել է, որ օրենքը կխախտի միջազգային իրավունքը, սակայն պնդում է, որ դա ապահովագրություն է` հավանական մերժման սցենարի դեպքում: Զոնսոնը հայտարարել է, որ այդ օրենքն անհրաժեշտ է Իռլանդական ծովում «շրջափակում» մտցնելու ԵՄ սպառնալիքներին վերջ տալու համար, ինչը, ըստ վարչապետի, կարող է «բաժանել երկիրը»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...