Լիբերիայում ով ում ուզում, որտեղ ուզում բռնաբարում է. արտակարգ դրություն
Լիբերիայի նախագահ Զորջ Վեան բռնաբարությունը արտակարգ իրավիճակ է հայտարարել եւ կարգադրել է նոր միջոցներ ձեռնարկել այդ խնդրի լուծման համար` երկրում դեպքերի վերջին կտրուկ աճից հետո:
Այս քայլերը ձեռնարկվել են այն բանից հետո, երբ հազարավոր լիբերիացիներ բողոք արտահայտեցին նախորդ ամիս Մոնրովիա մայրաքաղաքում բռնաբարության մակարդակի աճի դեմ` փորձելով ուշադրություն հրավիրել սեռական բռնությունների տագնապալի տոկոսի վրա:
Վեան ասել է, որ Լիբերիայում բռնաբարությունների դեպքերի հարցով հատուկ դատախազ կնշանակի, ինչպես նաեւ սեռական հանցագործների ազգային ռեգիստր կստեղծի: Կառավարությունը նաեւ այսպես կոչված «Ազգային անվտանգության աշխատանքային խումբ» կստեղծի` սեռական եւ գենդերային բռնության դեմ պայքարի համար:
Լիբերիայում բռնաբարության բարձր մակարդակը վաղուց է մտահոգություն առաջացնում: ՄԱԿ-ի 2016 թվականի զեկույցում գրանցվել է բռնաբարության 803 դեպք 4.5 միլիոն բնակչությամբ երկրում, սակայն սեռական բռնության դեպքերի միայն երկու տոկոսն է օրինական գնահատական ստացել:
Նշվել է, որ անպատժելիության զգացումը եւ 14-ամյա քաղաքացիական պատերազմի ժառանգությունը 1989-ից 2003 թվականներին, երբ բռնաբարությունը սովորական բան էր, ստեղծել են ներկայիս խնդիրը:
Անցյալ ամիս AFP- ին կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման Լիբերիայի ցանցի տնօրեն Մարգարեթ Թեյլորը հայտնել էր, որ, օրինակ, իր հասարակական կազմակերպությունը հունիսից օգոստոս ամիսներին արձանագրել է բռնաբարության 600 դեպք: Նա հայտնել է, որ մայիսին 80-ից 100 դեպք է գրանցվել:
Վեան բռնաբարության հետ կապված արտակարգ դրության մասին հայտարարել է Մոնրովիա մայրաքաղաքում սեռական բռնության դեմ պայքարի խորհրդաժողովից հետո: Ելույթ ունենալով հանդիպմանը` նա նշել է, որ Լիբերիան «ականատես է եղել նրան, ինչն իրականում բռնաբարության համաճարակ է համավարակի շրջանակներում, որից տուժում են հիմնականում երեխաները եւ երիտասարդ աղջիկներն ամբողջ երկրում»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում