Վերջին 15 տարվա ընթացքում Բեյրութի նավահանգստում ավելի քան 4 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել. Լիբանանի նախագահ
Օգոստոսի 4-ին տեղի ունեցած սարսափելի պայթյունից ընդամենը մի քանի շաբաթ անց Բեյրութի նավահանգստում հայտնաբերված մի քանի տոննա պայթուցիկ նյութերը պահեստում պահվել են 15 տարի: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, փոխանցում է Reuters-ը:
Սեպտեմբերի 2-ին երկրի զինված ուժերը հայտնել էին, որ նավահանգստի մերձակայքում 4.35 տոննա պայթուցիկ քիմիական նյութ` ամոնիումի նիտրատ է հայտնաբերվել, որն էլ օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի պատճառ էր դարձել, ինչի արդյունքում զոհվել էր շուրջ 190 մարդ եւ ավերվել էր Բեյրութի մի մասը:
Պայթյունի պատճառը մոտ 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր, որը, ըստ պաշտոնյաների, վեց տարի պահվել է նավահանգստում անապահով պայմաններում:
Նախագահ Միշել Աունը բանակի բարձրաստիճան սպաների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ նավահանգստի մուտքի մոտ հայտնաբերված 4.35 տոննա ամոնիումի նիտրատն այնտեղ պահեստավորված է եղել 2005 թվականից: Նա հայտնել է, որ դրանք անվտանգ ոչնչացվել են:
Նախագահի խոսքով` բանակը նավահանգստում ստուգել է 143 բեռնարկղ, որոնցում, նրա խոսքով, այլ դյուրավառ նյութեր են հայտնաբերվել:
Նախօրեին Բեյրութի նավահանգստում կրկին հրդեհ էր բռնկվել, որի պատճառ կարող էին դառնալ եռակցման աշխատանքները:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում