Հս. Կորեան սահմանապահներին հրամայել է տեղում գնդակահարել ցանկացած մեկի, ով կփորձի Չինաստանի կողմից ապօրինի հատել սահմանը
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հրամայել են Չինաստանի հետ սահմանին մահացու կրակ բացել՝ կանխելով կորոնավիրուսի ներթափանցումը երկիր: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայում ԱՄՆ զորքերի հրամանատարը, գրում է alarabiya.net կայքը:
Աղքատացած Հյուսիսը, որի քայքայվող առողջապահական համակարգը կդժվարանա հաղթահարել վիրուսի խոշոր բռնկումը, դաշնակից Չինաստանում վիրուսի ի հայտ գալուց ի վեր վարակման ոչ մի դեպք չի գրանցել:
Փհենյանը հունվարին փակել էր Չինաստանի հետ սահմանը ՝ փորձելով կանխել վարակի տարածումը, իսկ հուլիսին պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ արտակարգ դրությունը հասցվել է բարձրագույն մակարդակի:
Հարավային Կորեայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար Ռոբերտ Աբրամսը տեղեկացրել է, որ սահմանների փակումը բարձրացրել է մաքսանենգ ապրանքների պահանջարկը և իշխանությունը ստիպված է եղել միջամտել:
«Հյուսիսը ստեղծել է նոր «բուֆերային գոտի, որը գտնվում է Չինաստանի սահմանից մեկ կամ երկու կիլոմետր վերև»,-ասել է Աբրամսը հինգշաբթի Վաշինգտոնում ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կողմից կազմակերպված առցանց խորհրդաժողովին:
«Նրանք հատուկ գործողությունների ուժեր ունեն, հարվածային ուժեր են, որոնք հրաման են ստացել գնդակահարել տեղում»,-ավելացրել է ամերիկացի հրամանատարը:
Ըստ Աբրամսի` սահմանների փակումը արդյունավետորեն «արագացրել է» Հյուսիսի միջուկային ծրագրերի պատճառով նրա նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետևանքները, Չինաստանից ներմուծումն էլ կրճատվել է 85%-ով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում