Վիեննայի ՄԱԿ բաժանմունքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է
Երկուշաբթի Վիեննայի ՄԱԿ բաժանմունքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 7-ով։ Վիեննայի միջազգային կենտրոնի (ՎՄԿ) լրատվական ծառայությունը հայտնել է, որ այսպիսով՝ համաշխարհային կազմակերպության բաժանմունքում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է մինչեւ 32-ի, որոնցից 24-ն արդեն ապաքինվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նոր վարակվածներից վեցն աշխատում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ), մեկը՝ ՄԱԿ թմրանյութերի եւ հանցավորության վարչությունում։ ՄԱԿ բաժանմունքի բժշկական ծառայությունը տեղի ունեցածի մասին նախազգուշացրել է հիվանդացածների հետ շփված բոլոր մարդկանց։
Լրատվական ծառայությունից նշում են, որ վարակման նոր դեպքերը կապված են ԱԷՄԳ-ի ավելի վաղ վարակված աշխատակցի հետ, որը հայտնաբերվել էր ՎՄԿ աշխատակիցների եւ դիվանագետների համար նախատեսված խանութում։ ՎՄԿ անձնակազմը եւ շփում ունեցած կորոնավիրուսի դրական արդյունքով մարդիկ ինքնամեկուսացել էին։
ՎՄԿ լրատվական ծառայությունը Վիեննայում ՄԱԿ համակարգի միջազգային կազմակերպությունների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին հայտնել էր սեպտեմբերի 3-ին եւ 4-ին։
Վիեննայում ՄԱԿ բաժանմունում սեպտեմբերի 14-18-ին նախատեսված է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի նստաշրջանը, սեպտեմբերի 21-25-ին՝ ԱԷՄԳ-ի Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանը գործակալության անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...