Daimler-ի ղեկավարն ակնարկել է Maybach ապրանքանշի ներքո էլեկտրաքար ստեղծելու հավանականության մասին
Daimler-ի ղեկավար Օլա Կալենիուսն ակնարկել է Maybach ենթաապրանքանշի ներքո էլեկտրաքար ստեղծելու հավանականության մասին։ Նա հասկացրել է, որ Daimler-ն ունի ամեն ինչ Maybach շարքն ընդլայնելու համար։ Հավանաբար, էլեկտրոնային «Մայբախի» համար առաջնահերթ շուկա կհամարվի Չինաստանը, գրում է Մոտոր-ը։
Daimler-ը կներկայացնի նորույթը՝ որպես «էլեկտրական S-Class»։ Դեռ ավելին, հաստատված է, որ Mercedes-Benz EQS-ը «մարտկոցային» մերսեդեսների շրջանում առաջինը կունենա AMG-տարբերակը։
Mercedes-Maybach EQS թողարկելու համար տեխնիկական սահմանափակումներ չկան․ հայտնի է, որ էլեկտրաքարի սրահը կլինի ավելի լայն, քան ավանդական շարժիչներով S դասի դեպքում, երկշարժիչ ուժային կարգավորումը կապահովի հզորությունը, իսկ նոր մարտկոցը թույլ կտա հասնել ռեկորդային ինքնավարության։
Mercedes-Maybach-ի շարքի ընդլայնումը չի հակասում Օլա Կալենիուսի ծրագրին՝ կապված Daimler-ի ֆինանսական ցուցանիշները մեծացնելու հետ։ Իսկ էլեկտրական Maybach-ը կարող է հիթային լինել Չինաստանում, որը Mercedes-Benz-ի կարեւորագույն շուկան է։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում