Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմը կրկին պարգևատրվել է. ընդհանուր՝ 7 միլիոն դրամի չափով
Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսային համաճարակի այս օրերին շարունակվում է աշխատակիցներին՝ մասնավորապես ղեկավար կազմին շռայլորեն պարգևատրելու պրակտիկան, գրում է antifake.am-ը։
Երևան քաղաքի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ աշխատանքից ազատվելուց մի քանի օր առաջ 1,8 միլիոն դրամի չափով պարգևատրումը, պարզվում է, պարգևատրելու մասին այդ օրվա միակ կարգադրությունը չէր։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի՝ օգոստոսի 14-ի 838-Ա կարգադրությամբ աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու հիմնավորմամբ Երևան քաղաքի 2020 թվականի օգոստոս ամսվա բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին պարգևատրվել են թվով 20 աշխատակիցներ։
550 հազար դրամի չափով պարգևատրվել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալներ Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևան քաղաքի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը։ Քաղաքապետի խորհրդական Գարիկ Բարսեղյանը պարգևատրվել է 150 հազար դրամի չափով։ Իսկ 300 հազար դրամի չափով պարգևատրվել են քաղաքապետարանի վարչության պետերը և քաղաքապետի օգնականը։
Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 7 միլիոն դրամ, որը համարժեք է ավելի քան 14 հազար ԱՄՆ դոլարին։
Հիշեցնենք, որ նույն օրը մեկ այլ՝ 837-Ա կարգադրությամբ Հրաչյա Սարգսյանը 1,8 միլիոն դրամի չափով պարգևատրել էր Երևանի պաշտոնաթող գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին։ Այսինքն, մեկ օրվա ընթացքում Արթուր Մեսչյանը պարգևատրվել է շուրջ 4800 դոլարի չափով։


















































Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Ավինյան
Քաղաքապետարանը 3,28 մլն դրամ հատկացրեց Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար
56 մլն դրամ՝ հերթական ճոխ պարգևատրումների համար
Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան