Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսով Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհ Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց Ալիևը շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին
Կարծիք

«Նիկոլ Փաշինյանը և Ապրիլյան պատերազմը

ՀՀԿ փոնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանը և Ապրիլյան պատերազմը

Վստահ եմ, որ սույն գրառման վերնագիրը մեր ընթերցողների մոտ միանգամից կառաջացնի մի շարք ենթագիտակցական ասոցիացիաներ:

Իրոք, եկեք մի պահ թարմացնենք մեր հիշողությունը և մտաբերենք, թե ի՞նչ է գտնում մեր ուղեղը՝ իր փնտրման պատուհանում «Նիկոլ Փաշինյան և Ապրիլյան պատերազմ» բառակապակցությունը մուտքագրելիս:

Առաջին հորիզոնականում 2016 թվականի մայիսի երկրորդ կեսին, երրորդ պաշտպանական գծում՝ ժպտերես և տակավին սափրված դեմքով Փաշինյանի նկարն է, որ տարիներ անց իշխանական քարոզչության մեծ ջանքերով իր հերոսական և ազգային-ազատագրական սիմվոլիզմով պետք է մրցեր Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի և Մոնթե Մելքոնյանի հայտնի լուսանկարների հետ: Ու կարևոր չէր, որ նկարն արված էր Ապրիլյան պատերազմի ավարտից հետո գրեթե 40 օր (վստահ եմ՝ զուգադիպություն է) անց:

Մեր հավաքական հիշողության որոնման երկրորդ հորիզոնականում պատգամավոր Փաշինյանի այն սկանդալային հայտարարությունն է, որով նա ուղղակիորեն մեղադրում էր Ռուսաստանին Ապրիլյան պատերազմը հրահրելու մեջ: Արի ու տես, որ այս «խրոխտ ու մարտնչող» կերպարը խիստ ժամանակավոր էր, քանի որ դեռ նախաիշխանափոխական օրերին Հանրապետության հրապարակում նա նույն խրոխտությամբ, ինքնամոռաց պաթոսով և потанцуем դեմքով ցիտում էր արդեն ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային, իսկ ապրիլի 30-ին ՀՀԿ խմբակցության հետ ԱԺ-ում հանդիպման ժամանակ իր քաղաքական ինքնագործունեության այդ էջը հիշեցնելիս արտաբերեց պատեհապաշտ ու տարերային քաղաքականության հայկական բրենդ դարձած՝ «Իրավիճակ է փոխվել» հայտնի խայտառակությունը։

Որոնման երրորդ հորիզոնականը տանում է մեզ դեպի 2019 թվականի մայիսի 20-ը, երբ Նիկոլ Փաշինյանը, արդեն վարչապետի կարգավիճակում խոսելով «Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից», հայտարարել էր, որ հասունացել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը:

Google-ում նմանատիպ որոնման դեպքում մեր փնտրտուքի հիմնական տիրույթից դուրս կմնար օրերս իր ընտանեկան թերթի էջերում Փաշինյանի հեղինակությամբ հերթական անանուն հոդվածը՝ «Նայած ով ինչպես է ընկալում Ապրիլյան հանձնաժողովը» վերտառությամբ:

Սակայն այնտեղ, որտեղ անզոր է աշխարհի գերհզոր որոնողական համակարգը, գործի են դրվում Փաշինյանի ընտանեկան թերթի էջերում կոփված, Նիկոլի «դուխը» հեռվից-հեռու որսացող ու խելքները ոսպի փոխարինիչների հետ չկերած Հայաստանի քաղաքացիների հմտությունները:

Ի՞նչ է ասում Փաշինյանն այդ հոդվածով:

Հոդվածի առիթը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի կոչն է՝ սառեցնել ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությունը համաճարակի ֆոնին՝ երկրում ներքին համերաշխությունը չխարխլելու նպատակով: Շարադրված տեքստից, սակայն, տեսանելի է դառնում «Կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսի» գեղջկական մարտավարությունը:

Զարմանալի է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը, ով ի պաշտոնե պետք է տիրապետեր Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող ցանկացած հարցի, իր հոդվածում պնդում է, թե «2016 թվականի պատերազմը բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց պատասխաններն այսօր հստակ չեն»:
Այսինքն, պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը և պատերազմի ժամանակ՝ Զինված ՈՒժերի Գերագույն գլխավոր հրամանատարը 2016-ի պատերազմի մասին տեղեկություններ և վերլուծություններ ստանալու խնդիրը դրել է տարերային և պատահական սկզբունքով ձևավորված խամաճիկային ԱԺ-ի ոչ պրոֆեսիոնալ հանձնաժողովի ուսերին (թող ներեն ինձ եզակի բացառությունները): Անգլերենում նման դեպքերում կուտակված ողջ տարակուսանքն ու զայրույթը շատ լակոնիկ արտահայտվում է երեք տառերով, որոնց բառացի իմաստի համար հայցում եմ զգայուն ընթերցողի ներողամտությունը՝ WTF???

Փաշինյանը տողատակերում փաստացի շարունակում է. «Չէ, o՜ նախկիններ, հանկարծ չմտածեք, թե այդ հանձնաժողովը ձեր դեմ ժամանակին լարած, բայց չաշխատող թակարդ էր:
Ախր, ես մեղավոր չեմ:
Ախր, այն ստեղծելիս մտածում էի, որ պատերազմի տակ լիքը թեմաներ կան:
Ախր, ինձ այդ պահին պետք էր ժողովրդին էլի ինչ-որ շոուներով, տեսարաններով կերակրել, ու ոչինչ, որ այդ անգամ կերակուրը շաղախված էր հայ զինվորների, սպաների և խաղաղ բնակչության արյամբ...
Ախր, մտածում էի, որ նման հանձնաժողով ստեղծելուց հետո վերջապես ահից ու սարսափից կլռեք:
Ախր, դրա համար էի 2 տարի շարունակ վարկաբեկում ազգայինն ու պետականը:
Ախր, զինվորի տռուսիկ-մայկա-ելակի ֆոնին ԻՍԿԱՆԴԵՐՆ ո՞ւմ շունն էր…»:

Կյանքը բումերանգ է, և հիմա այդ «ախր»-ների շարքը ես կշարունակեմ:

Ախր, Նիկոլ ջան, եթե հասկանում ես, որ նոր պատերազմը խիստ հավանական է, Ալիևի հետ Դուշանբեի վերելակում խի՞ էիր սիլի-բիլի անում:
Ախր, եթե գիտես, որ քո ստեղծած հանձնաժողովը սիրողական է ու գրպանային, խի՞ էիր մեր հաշվին էժան միավորներ հավաքում:
Ախր, եթե ուզում էիր ստանալ այդ իրադարձությունների ամբողջական և օբյեկտիվ պատկերը, Անդրանիկ Քոչարյանին ո՞ւր էիր դրել այդ գործի քավոր:
Ախր, եթե ռուսները քո մեղադրանքներին պատասխանել են, խի՞ չես զանգում Անդրանիկին ու հրամայում, որ քեզ հանձնաժողով հրավիրի:
Ախր, եթե բան էիր ուզում իմանալ Ապրիլյան պատերազմի ու Արցախյան խնդրի մասին, խի՞ Սերժ Սարգսյանին չէիր խնդրում, որ բացատրի քեզ, մանավանդ, որ, ըստ քեզ, Տեր-Պետրոսյանից որեւէ նոր բան այդպես էլ չիմացար։
Ախր, եթե միասնությունն ու համախմբվածությունը քեզ համար կարևոր են, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին բանտից չես թողնում:
Ախր, երբ ասում էիր, որ «Քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել ես գաղտնի նյութեր և դրանցում չես գտել հետախուզական տվյալների բացակայություն», չէի՞ր մտածում, որ գալու է ճշմարտության հետ առերեսվելու պահը։
Ախր, եթե ուզում էիր բարձրացնել բանակի մարտունակությունը, ինչո՞ւ էիր աշխատանքից ազատում պրոֆեսիոնալներին և վարկաբեկում գեներալիտետին ու հրամանատարական կազմին (սերմացու գողացող մկներ, թալանչիներ)։
Ախր, եթե իրոք հարգում էիր բանակը, զինվորին և Հայրենիքը, տարիներ շարունակ խի՞ էիր վարկաբեկում այդ ամենը:
Ախր, որ ազգային ուժերին մեղադրում էիր «դավադիր պատերազմ հրահրելու» մեջ և մեզ ԱԱԾ-ով սպառնում, չէի՞ր մտածում, որ քաշիցդ ու ապրածիցդ հազարապատիկ ավել բեռի ու մեղքի տակ ես մտնում։

Որ մեկն ասեմ, Նիկոլ ջան, որ մեկը…

Դու հայտնի անեկդոտի պոռուտչիկ Ռժևսկին ես. քեզ արդյունքը չէր հետարքրքում, քեզ պրոցեսն էր պետք: Բայց երկիրը անեկդոտներով չես կառավարի, անգամ եթե «Կարգին հաղորդման» բոլոր սքետչերը անգիր գիտես...»։