Դա արդեն անբարոյականության գագաթնակետն է, նագլիության վերջը. Արթուր Ղազինյան
Շուտով, շատ շուտով բոլորդ կիմանաք, թե ինչու է տեքստիլն այդքան կարևոր Փաշինյանի ընտանիքի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան»
Երկուշաբթի օրվանից կթույլատրվի տեքստիլ արտադրությունը . . .
Առաջին հայացքից սա սովորական նորություն է, սակայն այն իր մեջ ներառում է այս իշխանության բարոյական նկարագիրը։
Եթե մոռացել եք հիշեցնեմ, որ Հայաստանում կորոնավիրուսի ամենահայտնի օջախը, Փաշինյանի ասած, հայտնի տեքստիլի արտադրությունն էր, որի անվանումը նա համառորեն չնշեց։ Մինչդեռ, Էջմիածնի հայտնի նշանդրեքի բոլոր հերոսների և մասնակիցների անունները մեր իշխանությունները մեծ հաճույքով դրեցին շրջանառության մեջ։
Թե ինչու Փաշինյանը չնշեց այդ արտադրության անվանումը, կարծում եմ, արդեն բոլորը հասկանում են։ Բայց այ որ մեկ շաբաթից այդ արտադրությունը սկսելու է աշխատել, դա արդեն անբարոյականության գագաթնակետն է, նագլիության վերջը։
Ու հիմա ինչ որ մեկն ինձ կարող է համոզել, որ այս իշխանություններին հետաքրքրում է մարդկանց կյանքն ու առողջությունը՞։
Հ.Գ. Հոգեվարքի մեջ գտնվող ռեստորանային բիզնեսը, որտեղ ներգրավված է ավելի քան 30.000 մարդ, այս իշխանությանն ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ տեքստիլի համար շատ անհանգիստ են։
Շուտով, շատ շուտով բոլորդ կիմանաք, թե ինչու է տեքստիլն այդքան կարևոր Փաշինյանի ընտանիքի համար»,- գրել է նա։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ