Ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք». Արսեն Բաբայանը՝ Լենա Նազարյանին
Իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ասում է՝ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձի դիմաց տարիներով չարքաշ աշխատեն։
Էդ լուր՞ջ եք ասում, տիկին Նազարյան։
Ես՝ որպես տարիներ շարունակ ձեր ասած «չարքաշ աշխատանքը» կատարած մարդ, ասեմ, որ իմ կամ ԱԺ այն ժամանակվա ղեկավարության մտքով անգամ չի անցել, որ կարելի է 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրի Ազգային ժողովում ընդամենը մեկ տարում շուրջ 1.5 միլիարդ դրամի պարգևավճար բաժանել։ Իսկ դուք արեցիք դա։ Նախկին թվերը ձեր ձեռքի տակ են, նայեք ու կտեսնեք, որ առնվազն եռապատակել եք ազգային ժողովի կողմից տրամադրվող պարգևավճարների գումարը։
Ոչ մեկի մտքով չէր ացնում, որ 30 տոկոս պաշտոնական աղքատության ունեցող երկրում կարելի է նախարարների աշխատավարձը 800 հազար դրամից դարձնել 1 միլիոն 500 հազար դրամ, փոխնախարարների աշխատավարձը՝ 562 հազարդրամից դարձնել 1 միլիոն 60 հազար դրամ կամ գլխավոր քարտուղարների աշխատավարձը 595 հազար դրամից դարձել է 870 հազար դրամ՝ այն էլ գաղտնի հրամանով։ Բայց դուք արեցիք դա։
Ու սա արեցիք ձեզ նվիրյալներ հռչակելով ու ժողովրդի կյանքը լավացնելու խոստումներով իշխանության գալուց անմիջապես հետո։
Եվ վերջում, տիկին Նազարյան, ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք», որ ժողովրդին ծառայելու ձեր խոստումները կատարելու համար բարձր աշխատավարձեր պիտի ստանաք ու ինչքա՞ն դեռ պիտի բարձրացնեք ձեր աշխատավարձերը, որ «նվիրյալ դառնաք»։
Մեզ իրական հեղափոխություն է պետք, որը լինելու է...»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ