Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել Առանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականը Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում Կարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնի ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին Կան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Պակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմՄոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՎասիլևԿառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ ՓաշինյանԵրևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկում
Կարծիք

«Գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է, նա պետք է դադարեցնի պառակտման քաղաքականությունը». քաղաքագետ

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու նախապայմանը ստի, չարության և ատելության վիրուսի արմատախիլ անելն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ։ Կորոնավիրուսային մարտահրավերը ծանր երկընտրանքի առաջ է կանգնեցրել պետությունների ղեկավարներին։ Նրանք պետք է ընտրություն կատարեն մարդկանց կյանքը, առողջությունը և տնտեսությունը փրկելու միջև։

Իդեալականն, իհարկե, «և, և»–ն է, այսինքն՝ անել այնպես, որ վարակի դեմ արդյունավետ պայքարին զուգընթաց տնտեսության շարժիչը մեծ մասով չանջատվի, բայց դրան դժվար է հասնելը։ Թեև արևելյան մի շարք երկրներ, մասնավորապես՝ Հարավային Կորեան, Թայվանը ապացուցում են, որ «և, և»–ը հնարավոր է։

Կորոնավիրուսի դեմ պայքարում լուրջ պարտություն են կրում արևմտյան դեմոկրատիաները։ Այստեղ «կամ, կամ»–ի առաջ են կանգնել՝ արդյունքում երկու «կամ»–երի հարցում էլ լուրջ խնդիրների առաջ կանգնելով։

Քաղաքական գործիչները, փորձագետները և շարքային քաղաքացիները երկու խոշոր խմբի են բաժանվել։

Մի մասը գտնում է, որ ամեն ինչ պետք է մի կողմ դնել և պայքարել մարդու կյանքի ու առողջության համար։ Նրանց հիմնական փաստարկն այն է, որ եթե պետությունն ինքնահոսի թողնի վարակի տարածման ընթացքը և չկառավարի ռիսկերը, ապա ահագին մարդ կմահանա, ինչը հումանիտար ճգնաժամի կբերի և կհանգեցնի լուրջ ցնցումների, այդ թվում՝ տնտեսական։ Խոսվում է նաև արժեհամակարգային և էթիկական խնդիրների մասին։

Մյուս մասը ճիշտ հակառակ տեսակետին է։ Նրանք գտնում են, որ եթե տնտեսությունը, պատկերավոր ասած, տանը մնա, ապա մարդիկ կարող են բացի կորոնավիրուսից նաև այլ պատճառներով հիվանդանալ ու մահանալ։ Սրան գումարած՝ տնտեսական կոլապսը։

Տնտեսական առաջնահերթության կողմնակիցները գտնում են, որ պետք է «չոր» ու ռացիոնալ ճանապարհով գնալ։ Այսինքն՝ համակերպվել այն մտքի հետ, որ տարեցների, խրոնիկ հիվանդություն ու թույլ իմունիտետ ունեցողների շրջանակը պետք է տուժի, պետք է տեղի ունենա սփենսերիզմի ու դարվինիզմի կոդով բնական սելեկցիա։

«Հոմո էկոնոմիկուսների» փաստարկն այն է, որ միևնույն է եղածը լինելու և պետք է փրկել տնտեսությունը ողջ մնացողների համար։ «Նախ տնտեսություն» սկզբունքի կողմնակիցները նաև մատնանշում են այն հարակից խնդիրները, որոնք առաջանում են տնտեսությունը տանը մնալու արդյունքում՝ պետության անվտանգության մակարդակի իջեցում, հանցավորության աճ, ինքնասպանություններ, այլ հիվանդություններ և այլն։

Ըստ իս՝ թե՛ հումանիստական, թե՛ էկոնոմիստական մոտեցումները ծայրահեղական են։ Ճշմարտությունն, ինչպես միշտ, մեջտեղում է։ Բալասավորված քայլերի համադրությունն է լուծումը։

Պետք է վարակի տարածման ընթացքը վերահսկելի դարձնել, որպեսզի առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվի։ Միևնույն ժամանակ պետք է փորձել տնտեսական շարժիչը կիսահանգած վիճակից կամաց–կամաց տանել դեպի ամբողջական աշխատանքի։

Ամբողջ խնդիրն այն է, որ որևէ մեկը չի կարող ասել, թե որքան կտևի այս պատմությունը։ Վարակը տաքերն ընկնելուն պես նահանջելու է՝ աշնանը կրկնին հաղթարշավը շարունակելու հեռանկարով։ Ասել է թե՝ սա սովորական գրիպի սեզոն չէ, որ փակենք ու մոռանանք իր մասին։

Պատվաստանյութի համար, ըստ փորձագետների, դեռ 1–1,5 տարի պետք է։ Մինչև այն հայտնաբերվի, միգուցե այդ ընթացքում տուժողը տուժի, իսկ մյուսներն էլ բնական իմունիտետ ձեռք բերեն։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհի բնակչության մինչև 70 տոկոսը վաղ թե ուշ կարող է վարակվել կորոնավիրուսով։

Իսկ ի՞նչ վիճակ է Հայաստանում։

Սա այն դեպքն է, երբ աշխարհը պետք է հաղթահարի ճգնաժամը, նոր համոզված լինենք, որ մենք էլ դուրս եկանք այս ճգնաժամից։ Ինչ մնում է գործընթացի կառավարմանը, ապա մեզանում ամեն ինչ «թավշյա» է։ Կոնկրետ գործը զգալիորեն զիջում է շոուներին ու թամաշային։ Սկզբում Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ կորոնավիրուսին շան տեղ պետք չէ դնել, քանզի այն գրիպի պես մի բան է և տնական արաղի մեջ կարելի է վիրուսին խեղդել։ Նույն գծի մեջ էր նաև Առողջապահության նախարարը։

Ռիսկերը կառավարելու և վարակի տարածման արագությունը թուլացնելու փոխարեն ՀՀ իշխանությունը նպաստում էր հակառակին։ Մարդկանց մեծ խմբերով հավաքում ու գլխներին բռնապետությանը «այո» ասելու քարոզ էին կարդում։

Հետո ստիպված էին լրջանալ, բայց արդեն պահը բաց էին թողել ու անպատրաստ էին։

Հիմա քարոզում են, թե, իբր, դրական դինամիկա ունենք, բայց դա անում են ոչ լավ կյանքից։ Սոցիալ–տնտեսական բնույթի խնդիրներ են զգացել ու քանի որ չեն կարողանում արդյունավետ լուծումներ գտնել՝ հող են նախապատրաստում «Կորոնավիրուսն ում շունն է» ռեժիմին կրկին անցնելու համար։ Եթե նման բան արվեց, ապա դա կրկնահանցագործություն կլինի ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Մենք պետք է փորձենք ոսկե միջին տարբերակ գտնել՝ կառավարել վարակի տարածման ընթացքը և տնտեսությանը հնարավորություն տանք շնչել։ Ծայրահեղությունները կործանարար կարող են լինել։

Անհրաժեշտ է լայնամասշտաբ ու թիրախային թեստավորման միջոցով բացահայտել վարակակիրներին, վարակի տարածման արագությունն ու «աշխարհագրությունը» հնարավորինս կառավարելի դարձնել։ Կիրառել մասնակի կարանտինավորման, մեկուսացման և ինքնամեկուսացման մեխանիզմները, թույլ չտալ առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն և ի վերջո փլուզում։ Սրան զուգահեռ պետք է մեղմել սոցիալական վիճակը՝ բյուջեի սեկվեստր և վերաձևում իրականացնելով։ 2020–ի բյուջեն պետք է հարմարեցնել COVID-19–ին՝ անկեղծորեն տեղյակ պահելով հանրությանը, որ գոտիները սեղմելու երկարաժամկետ փուլ ենք մտնում։ Բիզնեսը պետք է իմանա, որ սա շաբաթների կամ ամիսների հարց չէ և ըստ այդմ պլանավորի իր գործերը։

Պետք է ընդունել, որ առաջիկայում գլխավոր խնդիրը լինելու է ոչ թե սննդի, այլ փողի դեֆիցիտը։ Հատկապես խոցելի սոցիալական խմբերի համար դա ճակատագրական նշանակություն կարող է ունենալ։

Մենք կորոնավիրուսի պատճառով զգալիորեն պակասեցված տարադրամային մուտքեր ենք ունենալու, որոնք բացասաբար են ազդելու և՛ սպառողների վճարունակ պահանջարկի, և՛ տեղական բիզնես միջավայրի, և՛ պետական բյուջեի վրա։

Նշեմ փողի դեֆիցիտ առաջացնող պատճառների ոչ ամբողջական ցանկը՝

1․ Արտագնա աշխատանքի մեկնածների (հիմնականում՝ ՌԴ) ուղարկվող գումարներն ակնհայտորեն պակասելու են,

2․ Միջազգային տնտեսական անկման պայմաններում պղնձի և մոլիբդենի գների անկում, ինչը հարվածելու է մեր արտահանելի ուղղությանը,

3․ Ներքին արտահանման անկում՝ զբոսաշրջիկների կրճատման հետևանքով։

Կառավարության խնդիրն այս պայմաններում պետք է լինի փող գտնելը։ Պետք է բոլոր ջանքերը ներդնել դրսից գումար բերելու և խոցելի խմբերին բառիս բուն իմաստով փող հասցնելու համար։ Մեխանիզմները հայտնի են։

Մեր գերխնդիրներից մեկը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսը ոչնչացումից զերծ պահելը։ Կարևոր է նաև բանկային ոլորտում կայունության ապահովումը։ Հենց հիմա կառավարությունը պետք է հայտարարի, որ հրաժարվում է բանկային գաղտնիքի վերացման օրենսդրական փաթեթից։ Աշխարհում փողի ու տնտեսությունները փրկելու կռիվ է սկսվել և պարզապես դավաճանություն կլինի մեր բանկային համակարգը ներսից քանդելը։

Եվ ամենակարևորի մասին։ Երբ հայտարարվում է, որ սա պատերազմ է անտեսանելի թշնամու դեմ, պետք է տեսանելի քայլեր իրականացնել տեսանելի ներքին ատելության ու թշնամանքի քաղաքականությունը դադարեցնելու ուղղությամբ։

Հանրությանը սևերի ու սպիտակների բաժանած իշխանությունը չունի հանրային մոբիլիզացիայի միջոցով ճգնաժամի հաղթահարման լոգիտիմություն։ Հետևաբար՝ գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է։ Նա պետք է դադարեցնի պառակտման քաղաքականությունը, պետք է վերջ տա քաղաքական նպատակահարմարության հիմքով կալանավորման արատավոր պրակտիկային (Ռոբերտ Քոչարյանի դեմ սադիստական մոտեցում է որդեգրվել և եթե այս ամենը անդառնալի հետևանքների հանգեցնի, ապա դա բումերանգի էֆեկտով վերադառնալու է Փաշինյանին)։

Ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ հեռախոսների միջոցով մարդկանց շարժը վերահսկելու համակարգը ներդրվում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար (այդպիսի միջազգային պրակտիկա կա), բայց շատերն իրավունք ունեն չհավատալու իշխանության անկեղծությանը, քանզի հանրությանը մերոնքի ու ձերոնքի բաժանելու քաղաքականությունը չի վերացվել։

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու նախապայմանը ստի, չարության և ատելության վիրուսի արմատախիլ անելն է»։