Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսով Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհ Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց Ալիևը շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին
Կարծիք

Այս երկու մարդը չեն փոխվելու. ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը. իրար ատելով՝ իրար արժեն. Աղվան Վարդանյան

Այս երկու մարդը չեն փոխվելու. ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը. իրար ատելով՝ իրար արժեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի աջակցության գրասենյակի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ կատարվեց երեկ. առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված հրապարակեց։ Վերնագիրը՝ «Պատերազմական վիճակի թելադրանքով»։ Իրեն պատկանող ilur.am կայքում։ Ոչ իրեն բնորոշ՝ հապճեպ-վատ տեքստ է, ամենեւին ոչ ոսկեղենիկ։ Միտք բանին չեմ պատմելու։ Կարդացել եք-կարդացեք։

Նիկոլ Փաշինյանին պատկանող armtimes.com կայքը այն թողարկեց «Նա հարվածում է թե առջեւից, թե կողքերից, թե թիկունքից, թե օդից» կոպիտ-բանսարկու վերնագրով։ Հետո, ՀԱԿ-ականների՝ այդ վերնագրին բուռն արձագանքելուց հետո, փոխեցին վերնագիրը։

Ինչն էր նյարդայնացրել Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ.

1. Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի անգամ չի հիշատակում Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը, մինչդեռ երկու անգամ դրական է խոսում պարետ Տիգրան Ավինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին։ Ամբողջ տեքստում չկա նաեւ վարչապետ բառը։

2. Երբ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտակարգ դրությունը չեղարկել, Լեւոն Տեր-Պետրոսյանը իրավիճակը գնահատում է պատերազմական։

3. Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ այս իշխանությունից հաշիվ պահանջելը թողնել ապագային (պատկերացնո՞ւմ եք՝ հաշիվ պահանջել Նիկոլ Փաշինյանից)։

Պարզ է՝ իր բնույթին հավատարիմ՝ Նիկոլ Փաշինյանն այդ ձեւակերպումները չէր հանդուրժելու։ Նա այս ամենը տեսել-հասկացել է։ Այստեղից էլ armtimes-ի առաջին վերնագիրը։ Բայց, չնայած թվացյալ բացարձակ իշխանությանը, ինչ-ինչ վախեր չի կարողացել հաղթահարել եւ փոխել է վերնագիրը։

Հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտագործած ձեւակերպումները. «սադրիչներ ու չարակամներ», «ատելության, թշնամանքի սերմանում», «երկրորդ ճակատ են բացել», «պետական դավաճանություն», «հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներ»։

Այստեղ դադար տանք։ Ընդգծելով հիշենք, որ «հայտնի ուժեր» կապակցումը Լեւոն Տեր-Պետրոսյանի 1998 թվականի հրաժարականի տեքստից է։ Այն վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին, Վազգեն Սարգսյանին. Սերժ Սարգսյանին, Սամվել Բաբայանին։

Ոչ մի խոսք, որ տարիներ շարունակ ինքն է պառակտում-թշնամանք սերմանել։ Ոչ մի խոսք, որ այս երկու տարին իր անմիջական շրջապատի մարդիկ են մաղձ ու ատելություն սերմանում իրեն միայն դրական լույսի տակ պահող լրատվամիջոցներով։ (ilur-ն ու Հայկական ժամանակ-armtimes-ը ներառյալ)։

Վերջում Լեւոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ եւ երրորդ նախագահները պետական այրին վայել վարք կդրսեւորեն։ Ինչն ինքը գրեթե երբեք չի արել։ Բնականաբար, չէր անելու նաեւ այս հոդվածով։

Ամենավերջում էլ՝ հավատում է մեր ժողովրդի համախմբվելու ունակությանը։ Երբ ինք է պառակտել պարբերաբար։ Այսօր էլ այս հոդվածով է պառակտում։

Եզրակացություն. այս երկու մարդը չեն փոխվելու։ Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Իրար ատելով՝ իրար արժեն։