Անհասկանալի է վերոգրյալ մեկ ուսուցչի պահվածքը և ծնողների համար ավելորդ խնդիրներ ստեղծելը․ Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում, ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում: Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, որ այսպես երեխան խնդիրներ կունենա ու սենց շարունակել հնարավոր չէ: Ընդ որում, երեխան 2-րդ դասարանում է: Բայց պարզվում է, որ սարքերի հետ կապված նմանատիպ խնդիրների դեպքում շատ ուսուցիչներ անհատական ծրագրով այդ երեխաների համար ապահովում են կրթության իրավունքը:
⁉️Ու ինձ համար անհասկանալի է վերոգրյալ մեկ ուսուցչի պահվածքը և ծնողների համար ավելորդ խնդիրներ ստեղծելը: Ես հետևողական եմ լինելու (իհարկե, պարտադիր կճշտեմ տեղեկության իսկությունը), որ նման դեպքեր չկրկնվեն, որ մի քանի հոգի ջուրը չգցեն տասնյակ հազարավոր մյուս ուսուցիչների այս օրերի աշխատանքը և հսկայական ջանքերը: Մի՛ արեք այդպես և առավելագույնս աջակցեք կյանքի տարբեր հանգամանքների բերումով ծանր վիճակում հայտնված ձեր աշակերտներին: Ներառական այս միջավայրում անհատական մոտեցումը շատ կարևոր է:
Տեղեկացնեմ նաև, այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր, և այդ գործընթացը շարունակվում է»,- գրել է նա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում