Փաշինյանի «ընկերների» հակահայկական հայտարարությունները. Գագիկ Համբարյան
Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաքրքիր բացահայտումներ արեցին... Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Բոլորս էլ գիտենք` Արցախում տեղի ունեցող համապետական ամեն ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն և նրան երկրպագողները հանդես են գալիս այդ ընտրությունները քննադատող և դրանց արդյունքները չճանաչելու մասին հայտարարություններով... Զարմանալիորեն այս անգամ բավական ակտիվ հակահայկական զառանցանքներով հանդես եկան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի "ընկերների" կողմից ղեկավարվող Ուկրաինան, Կանադան և Վրաստանը, որոնց ԱԳՆ-ները բավականին կոշտ հայտարարություններ արեցին... Վերը նշված երկրների ԱԳՆ-ներն իրենց հայտարարություններում ոչ միայն չեն ճանաչում Արցախում տեղի ունեցած ընտրությունները, այլև բարբաջում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին... Իսկ ո՞ւր մնացին Կանադայի վարչապետի և Փաշինյանի պաչիկները, հայկական դրոշի գույներով գուլպաները, որոնք Ջասթին Թրյուդոյին նվիրեց նույն Փաշինյանը... Ո՞ւր կորան Փաշինյանի և Գախարիայի եղբայրությունը և Նիկոլի ու Զելենսկու համակրանքը միմյանց նկատմամբ...», գրել է Գ.Համբարյանը:
Նրա խոսքով՝ Թբիլիսիի, Օտտավայի և Կիևի հակահայկական հռետորաբանությունը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի աշխատում...
«Այս եռյակից, մեր ԱԳՆ-ի աշխատանքի դեպքում, գոնե Կանադան և Վրաստանը պետք է որ որևէ հայտարարությամբ հանդես չգային... Բայց ոչ, մինչ պարոն Փաշինյանի կառավարությունը զբաղված է ներքին խնդիրներով և հերթական շոուները կյանքի կոչելով` Ադրբեջանը շարունակում է հմտորեն օգտագործել նավթախավիարային դիվանագիտությունը և "ճշգրիտ" հարվածներով Երևանին հասկացնել, որ Թրյուդոն, Գախարիան և Զելենսկին ավելի շատ Բաքվի, քան Փաշինյանի ընկերներն են...», գրել է քաղաքագետը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին