Բակո Սահակյանը պետք է հստակ գիտակցի իր պատասխանատվության չափը. Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ինձ ավելի շատ մտահոգում են Արցախում հետընտրական հնարավոր զարգացումները: Քարոզարշավի ընթացքում ձևավորված մթնոլորտը, նախագահի առանձին թեկնածուների՝ միմյանց նկատմամբ բացահայտ ագրեսիվ, ռևանշիստական վերաբերմունքն ու հավակնոտ ակնկալիքները, Հայաստանի իշխանությունների կողմից երկու տարի շարունակ Արցախի իշխանության ներսում դավադիրների-թշնամիների՝ «բաժանիր, որ տիրես»-ի բաժնետիրական փնտրտուքը, նաև՝ դրա արդյունքում պատերազմի մեջ գտնվող պետության գործող ռազմաքաղաքական էլիտայի ոչ համարժեք, վախվորած և անհասկանալի պահվածքը․․․
Իմ գնահատմամբ, այսպիսին է նախընտրական Արցախում իրականությունը (մի քանի օր առաջ եմ վերադարձել Արցախից)։
Ընտրությունները տեղի ունենալու դեպքում, առավել ևս, եթե դրանք ավարտվեն մեկ փուլով, լուրջ մտավախություն կա, որ հետընտրական զարգացումները կարող են թիկունքից հարվածել Արցախի անվտանգությանը։ Եվ եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները (Նիկոլ Փաշինյան) շահագրգռված են, որ ընտրություններն անպայման տեղի ունենան մարտի 31-ին, ԱՀ նախագահը պետք է նկատի ունենա, որ հետագա զարգացումների միակ պատասխանատուն ինքն է լինելու, որովհետև ԱՀ-ն Սահմանադրությամբ միայն ինքն է օժտված արտակարգ դրություն հայտարարելու և ընտրությունները հետաձգելու լիազորություններով (համոզված եմ, որ ԱԺ-ն կտա իր համաձայնությունը)։
Կարծում եմ, որ նախագահ Բակո Սահակյանը պետք է հստակ գիտակցի իր պատասխանատվության չափը և ստեղծված իրավիճակին համարժեք որոշում կայացնի»:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ