Մեկուսացման մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիներ, ինչ որ պահի կսկսեն չենթարկվել և համատարած դուրս կգան մեկուսացումից. Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը գնալով բարդանում է և Կառավարությունը , որպես իրավիճակի հիմնական քաղաքական պատասխանատու, պետք է կայացնի հետևյալ որոշումներից մեկը.
1. Շարունակել վարել համաճարակի հակազդման քաղաքականություն, ինչը ենթադրում է երկարացնել արտակարգ դրությունն ու ազատ տեղաշարժի ամբողջական սահմանափակումը, և
2. Վերացնել բոլոր սահմանափակումները և հասարակական, տնտեսական ու քաղաքական կյանքը վերադարձնի բնականոն հուն։
Երկու դեպքում էլ հետևանքները շատ ծանր են լինելու, քանի որ համաճարակի տարածման աշխարհագրությունն ու վարակվածների թիվը հուշում է, որ համաճարակի կոնսերվացման ռազմավարությունը, ինչ որ պահի, կդառնա անիմաստ և այլևս անհրաժեշտ կլինի մտածել ՀՀ առողջապահական համակարգի առավել ընդլայնման և արդիականացման ուղղությամբ։ Դրան գումարած այն հանգամանքը, որ մեկուսացման մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիներ, զրկված լինելով աշխատելու և եկամուտ գեներացնելու հնարավորությունից, ինչ որ պահի կսկսեն չենթարկվել իշխանության սահմանափակումներին և համատարած դուրս կգան մեկուսացումից։
Իսկ սահմանափակումների վերացումը, այսինքն երկրորդ տարբերակի ընտրությունը, հղի է վարակի անվերահսկելի տարածմամբ՝ իր բոլոր հետևանքներով։ Այս պարագայում ՀՀ կառավարությունը հնարավորություն կստանա ազատ տնտեսական գործունեությամբ եկամուտ գեներացնել՝ դրանց սոցիալական ապահովության վրա ուղղելու փոխարեն ներդնել առողջապահական համակարգի վրա։
Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր։ Ստեղծված իրավիճակում պետք է ընտրել չարյաց փոքրագույնը և իշխանությունները՝ ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով։
Մարդկայնորեն հասկանում եմ իշխանությունների ծանր վիճակը և գտնում եմ, որ իշխանության կայացրած ցանկացած որոշում պետք է ընդունել ի գիտություն և առանց համակարգային քննադատության աշխատել անխուսափելի վնասն ու կորուստը հասցնել նվազագույնի։
Համաճարակի ավարտից հետո կտրվեն բոլոր քաղաքական գնահատականները»։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ