Իրավասո՞ւ է, արդյոք, Արցախի նախագահը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն
Իրավասո՞ւ է, արդյոք, Արցախի նախագահը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն. զուտ իրավական վերլուծություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր ջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի Սահմանադրությունը՝ կառավարման հատուկ ռեժիմ հայտարարելու ասպեկտով, էապես տարբերվում է Հայաստանի Սահմանադրությունից։ Մասնավորապես, տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հիմքով Արցախի Սահմանադրության 132-րդ հոդվածին համապատասխան, կարող է հայտարարվել ոչ թե արտակարգ դրություն, այլ միայն արտակարգ իրավիճակ, ինչը թելադրված է փաստացի պատերազմական վիճակի անմիջական վտանգի առանձնահատկություններով։
Ըստ 2019 թ. հունիսի 27-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը որեւէ առնչություն չունեն տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հետ. «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ՝ իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասսայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը»։
Ընդ որում, արտակարգ իրավիճակ հայտարարելը հիմք չէ ընտրություններն ու հանրաքվեն բացառելու համար, այդպիսի սահմանափակում նախատեսված է միայն արտակարգ դրության դեպքում՝ Արցախի Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մաս։
Այսպիսով, Արցախի Հանրաապետության նախագահը Սահմանադրության ուժով իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն, եթե անգամ արտակարգ իրավիճակի համար լինեն իրական հիմքեր։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ