Կառավարության նիստում ոչ մի խոսք չգնաց բժիշկներին հավելավճարներ, պարգեւավճարներ տալու մասին. Լեւոն Բաղդասարյան
Կառավարության նիստում ոչ մի խոսք չգնաց բժիշկներին հավելավճարներ, պարգեւավճարներ տալը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Լեւգրուպի» գործադիր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Կառավարության որոշմամբ այն ընկերությունները, որոշ բացառություններով, ովքեր այս ընթացքում, սկսած հունվար ամսից, աշխատողների չեն կրճատել, աշխատավարձերը չեն նվազեցրել, տրվում է դրամաշնորհ կառավարության կողմից: Ասեմ, որ իմ կողմից ղեկավարվող ընկերությունում ոչ միայն աշխատող չի կրճատվել, այլ նաեւ նոր աշխատող է ավելացվել, ինչպես նաեւ բացվել է նոր հաստիք՝ քաղաքացիական եւ վարչական հարցերով տնօրենի, սակայն ես հրաժարվելու եմ այդ դրամաշնորհից, ոչ թե նրա համար, որ դրա կարիքը չունեմ, այլ հրաժարվելու եմ նրա համար, որ նույն կառավարության նիստում ոչ մի խոսք չգնաց բժիշկներին հավելավճարներ, պարգեւավճարներ տալու: Կարծես թե Իրանը, ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարում են արդեն մահերի նվազման, օջախների թուլացման մասին: Մեզ մոտ այսօր բժիշկները կենաց ու մահու պայքար են մղում՝ վտանգելով իրենց կյանքը: Այնքան նման եք ձեր նախորդներին ձեր անսխալականության բարդույթով, գոնե փորձեք տարբերվել մարդկանց հերոսական աշխատանքը գնահատելով: Ընդ որում, բժիշկների կողքին նաեւ ոստիկաններն են»:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ