Նախարարության մշակած նախագիծը՝ նոր, դրական զարգացումներ կարող է ապահովել. Արամ Վարդևանյան
Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դեռևս 2019թ. հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշման ամբողջական կատարման հարցը, որը փաստաբանական համայնքի կողմից շատ սպասված որոշում էր: Հենց այս որոշմամբ՝ կալանավորման լայն տարածման /որպես պատիժ վերածման/ և գրավի նեղ մեկնաբանման հարցը լուծվում է: Արդարադատության նախարարության մշակած նախագիծը՝ նոր, շատ հնարավոր է դրական զարգացումներ կարող է ապահովել, կլինեն հարցեր որոնք պրակտիկայում վստահ եմ կհստակեցվեն: Իհարկե մինչ ՍԴ որոշումը, մինչ այսօրվա քննարկվող նախագիծը որոշ իրավունքի գերակայությունը որպես սկզբունք դիտարկող Դատավորները՝ կայուն կերպով՝ հղում տալով ՄԻԵԴ նախադեպերին գրավը կիրառում էին որպես ցանկացած ռիսկը զսպող միջոց, բայց ցավոք շատ չէին նման դատավորները: Կրկին եմ ասում շատ կարևոր նախաձեռնություն է, իհարկե այն կարող էր նախաձեռնվել նաև ավելի հրատապ կարգով, քանի որ այս հարցը օրակարգային էր արդեն 2019 թվականի հոկտեմբերից»:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ