Ո՞ւմ է պետք մեր արտակարգ դրությունը. Պետք է կարանտին քաղաքներում. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսը կանխարգելելու համար կառավարության իրականացրած քայլերին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Մարտի 15, 16, 18, 19 եւ 20 ստատուսներում գրել եմ, թե ի՞նչ պետք է անել կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Իշխանություննները չնկատելու են տալիս կամ նույնիսկ չեն հասկանում։ Այն ինչ-որ ասված է այդ ստատուսներում պետք է 100% իրականացնել։
Մարտի 24-ի առավոտյան ՀՀ ուներ 235 վարակակիր, Ադրբեջանը 72, Վրաստանը 65։ Նիկոլականները ֆ-քում անմիջապես քոմենթ են անում. այդ երկրները ստում են։ Գիտեք ստում եք դուք։ Ավելին դուք, այս իշխանության խամաճիկներդ, այսօրվա ղեկավարները (ՆՓ, ԱՍ եւ ԱՄ) ունե՞ք բավականաչափ կամք ու գրագիտություն հասկանալու, թե ինչո՞ւ են վարակվածներն այդ երկրներում համեմատաբար քիչ։ Ուսումնասիրե՞լ եք։ Կրկնում եմ պատճառները։
1. Այդ երկրներում մտցված է կարանտին։ Բաքուն կարանտինի մեջ է։ Այդ երկրներում, ի տարբերություն մերոնց, լոլոների մասին (արտակարգ դրություն, դատական պրոցեսներ եւ այլն) օրենքներ ու որոշումներ չեն ընդունում։ Ու՞մ է պետք մեր արտակարգ դրությունը։ Միայն իշխանությանը՝ մամուլը վերահսկելու մասո՞վ։ Այլ մեխանիզմ, կոնկրետ գործիք այդ ԱԴ-ն մեջ չկա։
2. Քանի՞ անգամ եմ գրել. համաճարակը հաղթելու համար պետք է շղթաները փակել։ Այսինքն, կարանտին Երեւանում, Էջմիածնում, Մեղրիում, Չարենցանվանում, Մրգաշատում եւ այլն։ Այսինքն այնտեղ, որտեղ այդ վիրուսը կա։ Այնպիսի կարանտին, երբ այդ բնակավայրից դուրս ու ներս անելու համար պահանջվում է անցաթուղթ պարետի ստորագրությամբ։
2. Ամբողջությամբ պետք է ստերիլիզացնել գյուղատնտեսության, սննդի, էլեկտրաէներգետիկայի, կապի, հեղուկ վառելանյութի ոլորտները։
3. ՏԱ -ն կիլոմետրերով հեռու է արդյունավետ ԱԴ կառավարելուց։ Դա պետք է անեն կամ ՆՓ-ն կամ ԱՍ-ն։
4. Վարակվածի հետեւից գնալը եւ նրա շփման շրջանակները պարզելը որպես վիրուսի դեմ պայքարի հիմնական միջոց չի աշխատել Չինաստանում, Հվ Կորեայում, Ճապոնիայում, Սինգապուրում եւ այլն։
5. Կարգի բերեք ԱԺ-ն։ Մ՞իթե կարելի համաճարակը տարածելու համար նախատեսել ազատազրկում (գնա ազատազրկման վայրերում տարածի՞), դատ եւ այլն։ Տուգանում ենք ու վերջ։ Ի՞նչպես կարող է երկրի ԱԺ-ն նման անպտուղ գործունեությամբ զբաղվել։
Լավ մնացեք
Տանից դուրս մի եկեք, առանց դիմակի եւ ձեռնոցի ման մի եկեք։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ