Արդյոք օրենքն ունի՞ հետադարձ ուժ․ այն պետք է վերաբերի նաև վարչապետին
Ցանկացած միջինից բարձր իրավագիտակցություն ունեցող անձ կպատասխանի՝ եթե օրենքը վատթարացնում է մարդու վիճակը, ապա չունի, իսկ եթե մարդու վրա դրական ազդեցություն է թողնում, ապա ունի:
Վաղը ԱԺ քննարկելու է ինքնամեկուսացման կամ մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիներին պատիժ, ընդհուպ մինչև ազատազրկում սահմանող օրինագիծը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրենքը հասունացել է վերջին իրադարձությունների ֆոնին, ապա այն պետք է վերաբերի նաև վարչապետին, ով իր քաղաքական նեղ ու ճղճիմ շահերի սպասարկման համար կազմակերպել է մարդաշատ հավաքներ, և երբ աշխարհը պայքարում էր չարաբաստիկ վարակի դեմ, նա հայտարարում էր՝ Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է...
Այո՛, ճիշտ եք, դա հնարավոր չէ կիրառել վարչապետի գործողությունների վրա, քանի որ մարդու վիճակը վատթարացնող օրենքը չունի հետադարձ ուժ, սակայն նույն նիկոլական իրավահամակարգը այսօր կիրառում է հետադարձ ուժով օրենք՝ ընդդեմ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և ուրեմն այս նախադեպը լրիվ իրավունք է, որպեսզի Նիկոլը իր 10 օր առաջվա գործողությունների համար, վաղվա ընդունվելիք օրենքի ողջ խստությամբ, պատժվի...
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքի իր հիմնական բազաներից. Reuters
Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին