Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ. Բաթոյանը աշխատողների իրավունքների խախտումների մասին
Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ աշխատողների իրավունքներին:
«Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։
Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրնեքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։
Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։
Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։
Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հետևյալ կոնտարկտներով՝ Սոֆյա Պետրոսյան, 077-930-579 (նաև viber, signal), [email protected]»,- գրել է նա:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ