G-7 գագաթնաժողովը կընթանա տեսաձեւաչափով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել Քեմփ Դեւիդում G-7-ի հանդիպումը, որը նախատեսված էր հունիսին, վկայակոչելով կորոնավիրուսի համավարակը, հայտնել է Սպիտակ տունը:
Յոթ խոշորագույն արդյունաբերական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները դրա փոխարեն մասնակցելու են տեսակոնֆերանսի, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջադ Դիրը:
Թրամփը G-7-ի առաջնորդների հետ տեսակոնֆերանսի միջոցով խոսել է երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավիրած հանդիպման ժամանակ: Դիրի խոսքով՝ Թրամփը, որն այս տարի «Մեծ յոթնյակում» նախագահելու է, այդպիսի վիրտուալ հանդիպումներ է անցկացնելու ամեն ամիս:
Դիրի խոսքով՝ Սպիտակ տան տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն փոփոխությունների մասին տեղեկացրել է իր գործընկերներին, որ «յուրաքանչյուր երկրի թույլ տա իր բոլոր ռեսուրսները կենտրոնացնել COVID-19-ի հետ կապված առողջապահական եւ տնտեսության խնդիրների լուծման վրա»:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը