Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ) Ռուսական անօդաչուների և հրթիռների հարվածները Կիևում զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի» սաները հյուրընկալվել են Կենդանիների խնամքի կենտրոնում Կառավարությունում հյուրընկալեցի Ուրսուլա ֆոն դեր Լայենին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026 ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվելԿքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխություններըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունըՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհըՎենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)Ռուսական անօդաչուների և հրթիռների հարվածները Կիևում զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի» սաները հյուրընկալվել են Կենդանիների խնամքի կենտրոնումԿառավարությունում հյուրընկալեցի Ուրսուլա ֆոն դեր Լայենին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանըՀորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրերՓրկարարները հայտնաբերել են Սևանա լճի հարակից անտառում մոլորված քաղաքացունՈւրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է ՀայաստանԻրանի դեմ քայլերը կախված կլինեն Թեհրանի վարքագծից․ ՎենսԱՄՆ- Իրան հանդիպումը` Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետոՎենեսուելայում յոթօրյա համազգային սուգ է՝ երկրաշարժի զոհերի հիշատակինՎենեսուելայի ընդդիմության առաջնորդին թույլ չեն տվել հայրենիք վերադառնալՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում հանդիպումներ է ունեցել ծովային կենսաբազմազանության ոլորտում գործող կառույցների ղեկավարների հետՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կանՄիացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարենՀարավային Կովկասում տասնամյակների ընթացքում ամենակարևոր զարգացումը խաղաղությունն է. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԴոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցություններըՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՊարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԴեսպան Խաչատրյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդում ներկայացրել է COP17-ի և Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստական ընթացքըԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ օրենսդրական նախաձեռնություններ է քննարկելՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 02․07․2026Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվումԿադրային նոր նշանակումներ ՊՆ-ումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են ՄատենադարանՀառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտինՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվիԵս ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններիցԿադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումՄեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհՓողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ էԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԷսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն էԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն
Աշխարհ

Նավթային թրեյդերները կանխատեսում են բարելի դիմաց մինչեւ 5 դոլարի գնանկում

Նավթային թրեյդերները, որոնք ՕՊԵԿ+-ի գործարքի տապալման եւ նոր կորոնավիրուսի պատճառով շուկայի փլուզում են ապրում, հայտնել են, որ իրավիճակը կարող է վատթարանալ եւ նավթի արժեքը կընկնի բարելի դիմաց մինչեւ 20 դոլար եւ ավելի ցածր, հայտնում է Bloomberg-ը:

Այսպիսի կանխատեսում են կատարել գործակալության հարցմանը մասնակցած 20 մասնագետից 18-ը: Նրանց կարծիքով՝ WTI տեսակի նավթը վաճառվելու է եւս 3-5 դոլարով էժան: Ընդ որում՝ այսպիսի ցածր գինը կարող է պահպանվել ինչպես մի քանի շաբաթ, այնպես էլ մինչեւ տարվա վերջ, նշել են գործակալության զրուցակիցները:

Հնդկական նավթագազային Bharat Petroleum Corp ընկերության տնօրեն Ռամամուֆրի Ռամաչանդրանի խոսքով՝ նավթը 20 դոլար նիշը «հեշտությամբ կանցնի» արդեն ապրիլի կեսին: Չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ տարում նավթն արդեն 60 տոկոսով էժանացել է՝ հասնելով մինչեւ 2003 թվականի նվազագույնին, նշում է գործակալությունը:

Ընդ որում՝ մի շարք թրեյդերներ նշել են, որ նավթի արժեքն այնքան սաստիկ է ընկել, որ խաղացողների մի մասը սկսել է վառելանյութ գնել՝ ապագա աճի հույսով պաշարելու համար, նշում է Bloomberg-ը: Մյուս թրեյդերները կարծում են, որ գները կշարունակեն նվազել մինչեւ այն մակարդակ, որի դեպքում արտադրողները կդադարեն շահույթ ստանալ, ինչը նրանց կստիպի դադարեցնել արդյունահանումն ու մատակարարումները: Թրեյդերների մի մասը նվազագույն նիշ է համարում ամերիկյան թերթաքարային նավթի արտադրության արժեքը:

«WTI-ն կընկնի ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ինքնարժեքից ցածր, որը կազմում է [բարելի դիմաց] մոտ 20 դոլար»,- հայտարարել է չինական Shanghai Youlin Investment Management հեջ ֆոնդի վերլուծաբան Սո Չժան Չենֆենը: Նրա կարծիքով՝ մեկ ամսում նավթային գնանշումները կարող են հասնել 15 դոլարի:

Խոշորագույն բանկերի վերլուծաբանները նույնպես կարծում են, որ առաջիկա ամիսներին նավթի արժեքը կշարունակի նվազել: Goldman Sachs-ի փորձագետները, մասնավորապես, հայտնել են, որ բանկը Brent-ի արժեքը 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար նվազեցրել է 10 դոլարով՝ բարելի դիմաց մինչեւ 20 դոլար:

Իր հերթին, Citigroup-ի բազային սցենարը 2-րդ եռամսյակում Brent-ի բարելը նախատեսում է միջինը 17 դոլար կամ ավելի ցածր: Բանկի իրադարձությունների զարգացման վատթարագույն տարբերակը նախատեսում է նավթի գնանկում բարելի դիմաց մինչեւ 5 դոլար կամ մի շարք տարածաշրջաններում անգամ բացասական իրական գներ՝ պահուստարանների պակասի եւ լոգիստիկայի հետ կապված խնդիրների պատճառով:

Energy Aspects քոնսալթինգային ֆիրման նշել է, որ ապրիլին Brent-ի արժեքը կարող է նվազել բարելի դիմաց մինչեւ 10 դոլար, չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականին գներն ընդհանուր առմամբ, ամենայն հավանականությամբ, կմնան 20 դոլար մակարդակում: Mizuho Securities USA LLC ներդրումային ընկերության վերլուծաբան Փոլ Սանկին նույնպես նշել է բացասական գներով տարբերակը, որը, նրա կարծիքով, հնարավոր է, եթե թերթաքարային նավթի արդյունահանումն ավելի արագ չկրճատվի, քան պաշարներ կկուտակվեն: Բայց սա կասկածելի սցենար է, կարծում է նա:

«Սա «Անապատում փոթորիկ» գործողություն է, Enron, 9/11, Կատրինա/Ռիտա մրրիկներ եւ Lehman Bros միասին վերցրած: Եվ մենք այս կոմբոյի հետ ենք արթնանում ամեն օր»,- հայտարարել է Schork Group Ink էներգետիկ քոնսալթինգային ընկերության ղեկավար Սթիվեն Շորկը:

Նավթի գները սկսել են նվազել ՕՊԵԿ+-ի գործարքի տապալումից հետո եւ նոր կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Մարտի 18-ին Brent տեսակի նավթի արժեքը իջել է բարելի դիմաց 25 դոլարից ցածր, իսկ WTI-ի գինը 2002 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ ընկել է 21 դոլարից ցածր: Մարտի 19-ին Brent-ի արժեքն աճել է ավելի քան 17 տոկոսով, WTI-ի արժեքը՝ 35 տոկոսով: