Իրանը միջազգային հանրությանը խնդրել է ԱՄՆ-ից պահանջել չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները
Իրանը միջազգային հանրությանը խնդրել է կոչ անել ԱՄՆ-ին չեղարկել պատժամիջոցները, որոնք Թեհրանին խանգարում են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությանը:
«ԱՄՆ-ի անմարդկային և ապօրինի պատժամիջոցները խանգարում են կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը, այդ թվում նաև այլ երկրներում, վնաս են հասցնում իրանցիների և այլ երկրների կյանքին և առողջությանը: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ն փորձում են երկրի ներսում քննարկել վարակը, սակայն դրան զուգահեռ նպաստում է վարակի տարածմանն արտասահմանում՝ տուժած երկրների մասնագետներին խանգարելով պայքարել համաճարակի դեմ:
Իրանի Իսլամական Հանրապետությունն արել է և անելու է ամեն բան, որպեսզի կանխի այս վարակի տարածումը: Չնայած որ Իրանը տնտեսապես աղքատ չէ և մասնագիտականորեն էլ թույլ չէ, ԱՄՆ-ի պատժամիջոցները գործնականում անհնարին են դարձնում իրանցիների համար անհրաժեշտ դեղորայքի ներկրումը, ինչը լրջորեն խաթարում է այս հիվանդության դեմ պայքարում մեր ազգային ջանքերը»,-ասված է փաստաթղթում:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ այսպես կոչված հատուկ մեխանիզմը, որը թույլ է տալիս Իրանին դեղորայք ներմուծել, ստեղծված իրավիճակում չի բավարարում երկրի պահանջներին և կենսունակ չէ, քանի որ բախվում է ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված այլ խոչընդոտների:


















































ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը