Ե՛վ պաշտպանություն, ե՛ւ ուտելիք. Ռուսաստանից հայ տղամարդը «համեղ» դիմակ է մտածել կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)
Սարատովից հայ խոհարար Գեւորգ Աբգարյանը զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որում համեղ դեղամիջոց է պատրաստել կորոնավիրուսի դեմ, իսկ դիմակի փոխարեն լավաշ է օգտագործել։ Տեսանյութը մարտի 17-ին հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։
«Саратов 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հոլովակի հեղինակը պատմել է, որ տեսանյութ ձայնագրելու գաղափարն առաջացել է համընդհանուր հիստերիայի ֆոնին, որը կապված է ինֆեկցիոն հիվանդության տարածման հետ։
Նրա խոսքով՝ մարդիկ մի փոքր խուճապի են մատնվել եւ մոռացել այն մասին, որ երբեմն հարկավոր է ժպտալ, կատակել եւ սարսափելի բաներին հումորով մոտենալ։ Աբգարյանը հույս ունի, որ իր տեսանյութը մարդկանց կօգնի թեթեւանալ եւ տեղի ունեցողին դրական նայել։
Բացի այդ՝ Գեւորգը պատմել է, թե ինչպես է պաշտպանվում կորոնավիրուսից։ Նա ուտելիքը պատրաստում է ձեռնոցով, պարբերաբար ախտահանում է տարածքները, ինչպես նաեւ հականեխիչներ օգտագործում եւ հաճախ լվանում ձեռքերը։ Հոլովակի հեղինակը վստահ է, որ դրական տրամադրվածությունը կօգնի հաղթահարել ցանկացած հիվանդություն, իսկ վշտացած եւ խուճապի մատնված մարդիկ հեշտությամբ կարող են վարակի զոհ դառնալ։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը